Դժնիկ սեղմված

բույսերի տեսակ
Դժնիկ սեղմված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
Տեսակ Դժնիկ սեղմված (R. depressa)
Միջազգային անվանում
Rhamnus depressa

Դժնիկ սեղմված (լատին․՝ R. depressa Grub), բակլազգիներ ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ կամ թփիկ է' 0,1 5-0,30 մ բարձրությամբ, ցրված սաղարթով, մուգ դարչնագույն կամ մոխրագույն կեղևով և կարճ, հանգուցավոր ճյուղերով։ Ընձյուղները մանուշակագույն են կամ կարմրադարչնագույն, շատ կարճ մազմզուկապատ։ Բողբոջները մանր են, ձվաձև։ Տերևները հավաքված են կարճացած ընձյուղների վրա, լայն էլիպսաձև են, 0,6-1 ,5 (երբեմն՝ 2) սմ երկարությամբ և 0,5-1 (երբեմն՝ 1,3) սմ լայնությամբ, կլորավուն գագաթով, մեծ մասամբ կարճ փշիկով, կամ սրածայր, հիմքում կլորավուն կամ լայն սեպաձև, մանր աղեղնաեզր, կոշտ, կաշվեկերպ, մերկ, վերևի կողմից անփայլ, մուգ կանաչավուն, մոխրավուն, ներքևի կողմից անփայլ, դեղին կամ ոսկեգույն, նուրբ մազմզուկապատ, 0,2-0,5 սմ երկարությամբ կոթուններով, երկար պահպանվող մախաթանման տերևակիցներով։ Ծաղիկները 2-3-ական գտնվում են տերևածոցերում, նեղ զանգականման են, մոտ 0,3 սմ երկարությամբ, նշտարաձև բաժիններով։ Պտուղները մուգ գորշավուն են, 1-3-ական միասին, մոտ 3,5 մմ երկարությամբ։ Սերմերը բաց դեղնավուն են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում և հյուսիսարևելյան Անատոլիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Վերին Ախուրյանում, Իջևանի, Շամշադինի շրջաններում, Սևանի ավազանում, որտեղ աճում է վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ թեքություններում, ժայռերի ճեղքերում, ծովի մակարդակից 2000-3000 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Պիտանի է ալպինարիաներում և քարապարտեզներում մշակելու համար։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 194-196։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ սեղմված» հոդվածին։