Դեֆակտ (լատին․՝ defaeco – մաքրում եմ կեղտից, պղտորքից), ճակնդեղաշաքարի արտադրության թափոն։ Դեֆակտ ստանում են կրի միջոցով ճակնդեղի հյութը խառնուրդներից մաքրելու դեպքում։ Կրային պարարտանյութ է։ Մինչև սորուն վիճակի (խոնավությունը 25–30%) չորացրած դեֆակտ պարունակում է 60–75% CaCO3, 10–15% օրգանական նյութեր, 0,2–0,7% N, 0,2–0,9% P2O5, 0,3–1% K2O, մագնեզիում,ծծումբ և միկրոտարրեր։ Կիրառվում է հիմնականում ճակնդեղացան հողերի (ճմապոդզոլային, գորշ անտառային, պոդզոլացված և ալկալահանված սևահողեր և բարձր թթվայնությամբ այլ հողեր) կրայնացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։