Գլյուկոզ (հուն․՝ γλευχος՝ քաղցր գինի[1]), խաղողաշաքար, ալդոհեքսոզ, դեքստրոզ, C6H12O6, ածխաջուր (միաշաքար)։ Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Ջրային լուծույթներում հանդես է գալիս որպես ά և այլ ձևերի խառնուրդ։ Օպտիկապես ակտիվ է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ )։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ ά-գլյուկոզը բոլոր կենդանի օրգանիզմների (վիրուսներ, բարձրակարգ բույսեր և ողնաշարավորներ) խիստ անհրաժեշտ բաղադրամասերից է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի (վիտամին «С») ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։

Գլյուկոզ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում6-(հիդրօքսիմեթիլ)օքսան
-2,3,4,5-տետրոլ,
(2R,3S,4R,5R)-6 -(հիդրօքսիմեթիլ)տետրահիդրո-2H-պիրան-2,3,4,5-տետրաոլ
Քիմիական բանաձևC₆H₁₂O₆
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճանα-D-գլյուկոզ՝ 146 °C
β-D-գլյուկոզ՝ 150
 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար58367-01-4
EINECS համար200-075-1
ЕС200-075-1
RTECSLZ6600000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 101