Դերսիմի լեռնաշղթա

(Վերահղված է Դերսիմի լեռներից)

Դերսիմի լեռներ, Դերսիմի շրջանի կենտրոնական լեռների ընդհանուր անունը։ Երկարությունն ավելի քան 75 կմ է։ Բաղկացած է Դերսիմի լեռնաշղթայից (Մնձուր գետից արևելք) և Պաղրի լեռնավահանից։ Դերսիմի լեռնաշղթան (35 կմ երկարությամբ և 2000 մ միջին բարձրությամբ) կազմված է էոցենի նստվածքային ապարներից, լանջերը զառիթափ են, մասնատված բազմաթիվ ձորերով։ Պաղրի հրաբխային լեռնավահանը (Մնձուրից արևմուտք) ունի 20 կմ լայնություն, 40 կմ երկարություն և 2000—2200 մ միջին բարձրություն, կազմված է պլիոցեն-անթրոպոգենի լավաներից։ Նշանավոր լեռնագագաթներից են Պաղրը և Պալիկանը։ Լեռնավահանը ճառագայթաձև մասնատված է Մնձուրի վտակներով և Թահարջուտ ու Խոզաթ գետահովիտներով։ Դերսիմի լեռներ անտառապատ են։

Դերսիմի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԹունջելիի մարզ
Երկարություն75 կմ
Դերսիմը 1911 թվականին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365