Դեսպինա Օլիմպիու
Դեսպինա Օլիմպիու (հուն․՝ Δέσποινα Ολυμπίου, անգլ.՝ Despina Olympiou, հոկտեմբերի 17, 1975, Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս), կիպրացի երգչուհի, որ 2013 թվականին «An Me Thimasai» երգով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2] և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել 15-րդ հորիզոնականը։
Դեսպինա Օլիմպիու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1975 (49 տարեկան) Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԴեսպինա Օլիմպիուն ծնվել է 1975 թվականի[3] հոկտեմբերի 17-ին[4] Լիմասոլում։ Երգեցողությամբ զբաղվել սկսել է վաղ տարիքում։ Դաշնամուր նվագել և երաժշտության տեսություն սովորել է Լոնդոնի Թրինիթի քոլեջում։ 1992 թվականին Կիպրոսում սկսել է պրոֆեսիոնալ երգել։ 1994 թվականին մեկնել է Աթենք՝ համագործակցելու Յանիս Փարիոսի հետ։ Հետագայում համագործակցել է առաջատար հույն երաժիշտների հետ, այդ թվում՝ Հարիս Ալեքսիա, Յորգոս Դալարաս, Միխալիս Հաձիյանիս, Մանոլիս Լիդակիս, Դիմիտրիս Միտրոպանոս, Պանտելիս Թալասինոս, Կոստաս Մակեդոնաս և այլն։
Դեսպինա Օլիմպիուի առաջին ալբոմը՝ «Των Ματιών σου η Καλημέρα», լույս է տեսել 2000 թվականին, որի երգերի տեքստերը հեղինակել է Իլիաս Կատսուլիսը, իսկ երաժշտությունը՝ Պանտելիս Թալասինոսը, Մանոլիս Լիդակիսը և այլք։ 2003 թվականի ամռանը Դեսպինա Օլիմպիուն Միխալիս Հաձիյանիսի հետ համերգներով հանդես է եկել ամբողջ Հունաստանում և արտերկրում։ Այդ ընթացքում նա թողարկել է«'Βάλε Μουσική» սինգլը, որը վաճառվել է ավելի քան 25,000 օրինակով։
2004 թվականի ամռանը Դեսպինա Օլիմպիուն թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Έχουμε Λόγο», որում ներառվել են Միխալիս Հաձիյանիսի, Տակիս Վուրմասի, Էլենի Զիոգի, Կոստաս Վալտազանիսի երգերը։ 2005 թվականի ձմռանը նա թողարկել է իր երրորդ ալբոմը, որը կոչվում է «Αυτό Είναι Αγάπη» և ներառում է երգեր Յորգոսի և Ալեքսանդրոս Պանտելիասովի երաժշտությամբ և բանաստեղծություններով։
Դեսպինա Օլիպմպիուն հետագայում համագործակցել է Աննա Վիսսիի, Յորգոս Դալարասի և Միխալիս Հաձիյանիսի հետ ԱՄՆ-ում և Կանադայում։ 2007 թվականի մարտին նա թողարկել է «Πες το δυνατά» CD սինգլը, որը մեծ հաջողություն է ունեցել, նրա երգերն ընդգրկվել են «Μαζί — χωριστά» խորագրով չորրորդ ալբոմում, որն ստացել է ոսկե հավաստագիր։
2009 թվականի հունվարի սկզբին Դեսպինա Օլիմպիուն նշանադրվել էր Միխալիս Խաձիյանիսի հետ, սակայն 2010 թվականին զույգը բաժանվել է[5]։
2012 թվականին՝ մեկ տարվա ընդմիջումից հետո, Դեսպինա Օլիմպիուն վերադարձել է բեմ երգահան Յանիս Խրիստոդուլոպուլոսի նոր երգերով, մասնավորապե՝ս «Να είσαι καλά»[6], сՅորգոս Պապադոպուլոսի և Stereo Mike հետ զուգերգերով[7]։
2013 թվականին ընտրվել է ներկայացնելու Կիպրոսը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեդիայի Մալմյո քաղաքում[8]։ Փետրվարի 14-ին հունարեն An me thimasai (Αν με θυμάσαι) երգը ներկայացվել է որպես Կիպրոսի մրցութային աշխատանք[9]։ Գովազդային նպատակներով պատրաստվել են նաև երգի անգլերեն ակուստիկ և իսպանական տարբերակները[10][11]։ 2013 թվականի մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 14 համարի ներքո։ Նա զբաղեցրել է տասնհինգերրդ տեղը և չի անցել եզրափակիչ[12][13]։
Սկավառակագրություն
խմբագրել- «Των Ματιών σου η Καλημέρα» (2000)
- «Βάλε μουσική» (2003)
- «Έχουμε Λόγο» (2004)
- «Αυτό Είναι Αγάπη» (2005)
- «Μαζί — χωριστά» (2007)
- «Μαζί — χωριστά» Golden Edition (2008)
- «Μια Στιγμή» (2009)
- «Αν Με Θυμάσαι (An Me Thimase)» (2013)
- «Harisma Sou» (2016)
- «Girna Se Mena» (2016)
- «Panta Erhete I Avgi» (2017)
- «Opou Mas Paei I Kardia» (2017)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Cyprus: Despina Olympiou internally selected in 2013»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Cyprus: Despina Olympiou reveals her Eurovision entry»
- ↑ ΦΑΜΕΝ. Απρίλιος 2010, Αριθμός φύλλου 15: «Η Δέσποινα Ολυμπίου, γεννημένη στις 17 Οκτωβρίου 1975…»
- ↑ Despina Olympiou / Δέσποινα Ολυμπίου – Facebook
- ↑ Δέσποινα Ολυμπίου:"Ο Μιχάλης υπήρξε ένα σημαντικό κεφάλαιο στη ζωή μου και την προσωπική και την επαγγελματική" — повідомлення від 23/04/2010. Перевірене 30-11-2010
- ↑ «Δέσποινα Ολυμπίου: Επιστροφή στη δισκογραφία». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Δέσποινα Ολυμπίου ft Stereo Mike: Δεν Σ'Αφήνω Απ' Τα Μάτια Μου — Το video clip». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «It's Despina Olympiou for Cyprus». European Broadcasting Union. 2013 թ․ փետրվարի 1.
- ↑ van Lith, Nick (2013 թ․ փետրվարի 14). «Cyprus: 'An Me Thimase' presented». ESCXtra. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cyprus: Spanish version of An me thymasai online». ESCtoday. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ Randjelovic, Denis. «Cyprus: Despina releases English version of her song». esctoday.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Siim, Jarmo (2013 թ․ մարտի 28). «Eurovision 2013: Semi-final running order revealed». Eurovision Song Contest.
- ↑ Leon, Jakov (2013 թ․ մայիսի 14). «We have our first ten finalists!». Eurovision Song Contest. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական ֆան-ակումբ(հուն.)
- Սկավառակագրությունը music-bazaar.com կայքում(հուն.)
- Երգչուհու կենսագրությունը artistwiki.com կայքում(հուն.)
- Դեսպինա Օլիմպիուի էջը Եվրատեսիլի պաշտոնական կայքում
- Ելույտի տեսագրությունը Եվրատեսիլի պաշտոնական էջում ՅուԹյուբում
- Դեսպինա Օլիմպիուի և նրա An Me Thimase երգի մասին (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսպինա Օլիմպիու» հոդվածին։ |