Դեռահասը (վեպ)

Ֆեոդոր Դոստոևսկու վեպ

«Դեռահասը», Ֆեոդոր Դոստոևսկու վեպ, որը գրողը սկսել է գրել 1874 թվականի փետրվարին և ավարտել է 1875 թվականի նոյեմբեր ամսին։ Առաջին անգամ հրապարակվել է 1875 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրում[1]։ Ռոնալդ Հայգնելը, Դոստոևսկու գործերի փորձագետն այս վեպը անվանել է վատագույններից մեկը, իսկ Ռիչարդ Պեվերը պաշտպանում է այս գործի արժեքը, անշուշտ արժեքավոր է, չնայած նրան, որ իր կարծիքով էլ այս նյութը որոշ չափով անհաջող է։

Դեռահասը
Подросток
Dostoevskij 1872.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1874
Հրատարակություն1875
ՆախորդԴևեր

ՍյուժեԽմբագրել

Վեպում գրողը անդրադառնում է հոր և որդիների միջև առաջացած խնդրին, հաշվի առնելով գլխավոր հերոսի հարաբերությունները՝ դեռահաս Արկադի Մակարովիչ Դոլգորուկու և իր հոր հետ՝ Անդրեյ Պետրովիչ Վերսիլովիմի։ Հայրը և որդին բախվումն են գաղափարներով՝ հին, ավանդական մտածողութան և նոր նիհիլիստական մտածելակերպով։ Արկադիի ժամանակի երիտասարդները ընդունում են ռուսական մշակույթի բացասական ազդեցությունները՝ ի տարբերություն արևմտյան կամ եվրոպական մշակույթի։ Այլ է Արկադիի մտածելակերպն ու գաղափարը։ Դեռահասների օգնությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես ագահությունը, շահույթի ծարավը, վախը ձևավորում են գլխավոր հերոսների անձը։

ՀերոսներԽմբագրել

  • Արկադի Մակարովիչ Դոլգորոկու-գլխավոր հերոս, «Արկադի Դոլգորոկոմը քսան տարեկան է։ Հեղինակը նրան անվանում է դեռահաս։ Այսպես հիշում են նրան բոլոր գործող կերպարները վեպում։ Վեպում Արկադին ասում է․ «Բոլորը ինձ համարում են դեռահաս»[2]։

Նա պատասխանում է ի դեմս բոլորին․ «Ես ինչ դեռահաս եմ։ Չէ որ քսան տարիների ընթացքում աճում եմ»[3]։

  • Մակար Իվանովիչ Դոլկորուկու - Արկադիի հայրը
  • Անդրեյ Պետրովիչ Վերսիլով - Արկադիի բիոլոգիական հայրը
  • Կատերինա Նիկալաևնա Ախմակով - երիտասարդ այրի, Վերսիլովի և Արկադիի ռոմանտիկ հետաքրքրությունը
  • Մոնյե Շարքեր - Արկադիի ուսուցիչը

ԷկրանավորումԽմբագրել

  • Դեռահասը ֆիլմը էկրանավորվել է 1983 թվականին։ Ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով, գլխավոր դերում՝ Անդրեյ Տաշկով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Peter Sekirin, The Dostoevsky Archive, McFarland, 1997, p. 310.
  2. Ф. Достоевский. Полн. собр. соч.: В 30 т. Л., 1972—1990. Том 16. С. 218.
  3. Там же. С. 209.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել