Դեռահասը (ֆիլմ, 1983)

Եվգենի Տաշկովի հեռուստասերիալ 1983թ

«Դեռահասը» (ռուս.՝ «Подросток»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Տաշկովը Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։ Առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1983 թվականի նոյեմբերին[1]։

Դեռահասը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Տաշկով
ԴերակատարներԱնդրեյ Տաշկով, Օլեգ Բորիսով, Տատյանա Տաշկովա, Նատալյա Գունդարևա, Լարիսա Ուդովիչենկո և Եվգենիա Սիմոնովա
ՕպերատորՕլեգ Մարտինով
ԵրաժշտությունԲորիս Չայկովսկի

Սյուժե խմբագրել

19-ամյա պատանի Արկադի Դոլգորուկին՝ ազնվական Անդրեյ Պետրովիչ Վերսիլովի անօրինական որդին, գիմնազիան ավարտելուց հետո ժամանելով մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, կանգ է առնում հարազատ մոր տանը։ Երիտասարդին թվում է, թե կյանքն ու ճակատագիրը նրան նեղացրել են. իր հոգեկան տառապանքների պատճառը նա տեսնում է իր սիրելիների՝ հիմնականում մոր և հոր արարքներում։ Նա անմիջապես ներքաշվում է մի շարք ինտրիգների և հոր հետ բարդ հարաբերությունների մեջ։

Սակայն ավելի ուշ պարզվում է, որ Արկադին դեռ շատ երիտասարդ է և քիչ գիտի, որ կարողանա դատել այլ մարդկանց։ Նրա կայացումը, բնավորության և աշխարհայացքի ձևավորումը տեղի են ունենում կրքերի, խաբեության, կեղծիքի և մեծահասակների աշխարհում շահի գերակայության ֆոնի վրա։ Ինչպես գրել է Դոստոևսկին. Արկադին «պատահական ընտանիքի զավակ» է։

Ֆիլմի տեսարանները նկարահանվել են Չերնիշևսկու նրբանցքում գտնվող Յու. Դ. Մոսկատինյովի նախկին տներում[2]։

Դերերում խմբագրել

  • Անդրեյ Տաշկով – Արկադի Մակարովիչ Դոլգորուկի
  • Օլեգ Բորիսով – Անդրեյ Պետրովիչ Վերսիլով
  • Լարիսա Մալևանի – Սոֆյա Անդրեևնա Դոլգորուկայա
  • Եվգենի Գերասիմով – իշխան Սերյոժա
  • Մարինա Ֆեդինա – Լիզա Դոլգորուկայա
  • Լեոնիդ Օբոլենսկի – ծեր իշխան Սոկոլսկի
  • Տատյանա Տաշկովա – Կատերինա Նիկոլաևնա Ախմակովա
  • Նատալյա ԳունդարևաՏատյանա Պավլովնա Պրուտկովա
  • Օլեգ Գոլուբիցկի – Ստեբելկով
  • Լարիսա Ուդովիչենկո – Աննա Անդրեևնա Վերսիլովա
  • Իգոր Դոնսկոյ – Մակար Իվանովիչ
  • Անատոլի Օմելչենկո – Լամբերտ
  • Եվգենի Սիմոնովա – Ալֆոնսինա
  • Բորիս Գալկին – Կրաֆտ
  • Ալեքսանդր Խոտչենկով – Վասին
  • Բորիս Նովիկով – Պյոտր Իպոլիտովիչ
  • Էլլա Նեկրասովա – Դարյա Օնիսիմովնա
  • Վիկտոր Գորդեև – Եֆիմ Զվերև
  • Վլադիմիր Շիրյաև – Բարոն Ռ.
  • Վիլնիս Բեկերիս – Բարոն Բյորինգ (հնչյունավորել է Վլադիմիր Ֆերապոնտովը)
  • Նիկոլայ Զասուխին – Նիկոլայ Սեմյոնովիչ
  • Սոֆյա Պավլովա – Մարյա Իվանովնա
  • Յուրի Վասիլև – Անդրեյ Անդրեևիչ Վերսիլով
  • Ալեքսանդր Վդովին – Ստեպան, Վոժժինսկու սպասավորը
  • Նիկոլայ Սմորչկով – Վոժժինսկու սպասավորը
  • Նատալյա Ստրիժենովա – Օլիմպիադա Ալեքսեևնա Ֆանարոտովա
  • Աննա Ֆրոլովցևա – սպասուհի
  • Մարգարիտա Ժարովա – բնակարանի տիրուհի
  • Վերա Իվլևա – Մարյա
  • Բորիս Շուվալով – Պետյա Տրիշատով
  • Բորիս Կլյուև – Աֆերդով
  • Վալերի Բարինով – Ալեքսանդր Սեմյոնովիչ, բժիշկ
  • Լյուդմիլա Դմիտրիևա – տիկին պանսիոնում
  • Վսեվոլոդ Շիլովսկի – Տուշար
  • Վլադիմիր Ֆերապոնտով – բանտի պետ
  • Ֆիլիմոն Սերգեև – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով
  • Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Մարտինով
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Ֆիլիպով
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Չայկովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Վյաչեսլավ Կարասյով
  • Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
  • Ֆիլմի տնօրենի տեղակալ՝ Սերգեյ Կագրամանով
  • Տնօրեն՝ Ալլա Ժավորոնկովա[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Т. Бонч-Осмоловская Литературные эксперименты группы «УЛИПО» // НЛО. — 2002. — № 57. Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2016.
  2. Литературная энциклопедия терминов и понятий / А.Н. Николюкин. — Москва: НПК «Интелвак», 2003. — С. 1114.
  3. «Դեռահասը» ֆիլմը kinopoisk.ru կայքում