Դեյվ Փորթեր (անգլ.՝ Dave Porter, 20-րդ դար), ամերիկացի երգահան, առավել հայտնի է, որպես «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի երաժշտության հեղինակ[1]։ Նա ուսումնասիրել է դասական և էլեկտրոնային երաժշտություն՝ Սարա Լոուրենսի Քոլեջում[2]։ Նա դարձել է Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միության մրցանակի հաղթող, «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի մեջ իր աշխատանքի համար[3]։ Բրայան Քրենսթոնը, որը հեռուստասերիալում կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ուոլթեր Հարթվել Ուայթի դերը, ասել է․

Դեյվ Փորթեր
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան միության մրցանակի հաղթող
Կայքdaveporter.tv
Իր երաժշտության շնորհիվ, Դեյվ Փորթերը Ամբողջ ծանրությամբ սերիալի համար ստեղծում է մեկ այլ բնութագիր։ Այն հիանալի ու բազմաբովանդակ է, Դեյվի գործը պատմության շարադրման համար շատ մեծ դեր ունի[4]։

Փորթերը հայտնեց, որ երաժշտության վրա ազդեցությունը ձևավորվեց հեռուստասերիալի հեղինակ՝ Վինս Գիլիգանի հետ զրույցից հետո։ Նրանք խոսում էին սերիալի պոստմոդեռնիստական վեստերնի ասպեկտների մասին[5]։

Հեռուստասերիալի եզրափակիչ դրվագների համար, Փորթերը ստեղծել է չորս երաժշտական գլխավոր թեմաներ, որոնք ստեղծվել են նախորդ եթերաշրջանների երաժշտական թեմաների հիման վրա[6]։

Այս պահին Փորթերն աշխատում է NBC-ի «Սև ցուցակ» հեռուստասերիալի վրա ու նույնպես «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի պրիկվելի՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» հեռուստասերիալի վրա։

Փորթերն ամուսնացած է Ջինին անունով կնոջ հետ և ունի մեկ որդի[7]։

Սկավառակագրություն խմբագրել

Breaking Bad: Original Score From The Television Series[8]
Breaking Bad: Original Score From The Television Series Volume 2[9]
  • Ռելիզ։ 22 սեպտեմբեր, 2013
  • Լեյբլ՝ Madison Gate Records
  • Ձևաչափ՝ CD, վինիլ, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meet the Composer Behind the Eerie ‘Breaking Bad’ Theme - Speakeasy - WSJ
  2. «Dave Porter». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  3. ASCAP Honors Top Film and Television Music Composers at 25th Anniversary Awards Celebration
  4. Q&A With Breaking Bad 's Composer Extraordinaire, Dave Porter | HuffPost
  5. «The Eight Hardest 'Breaking Bad' Scenes to Score». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  6. «What You'll Hear in 'Breaking Bad': Composer Dave Porter's 4 Greatest Themes». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  7. Xaque Gruber (2013 թ․ հունիսի 11). «Q&A With Breaking Bad 's Composer Extraordinaire, Dave Porter» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  8. «Music – Music News, New Songs, Videos, Music Shows and Playlists from MTV». www.mtv.com. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  9. Feeney, Nolan. «Hear a Song from the New Breaking Bad Original Score». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել