Դեյվիդ Պերդյու
Դեյվիդ Ալֆրեդ Պերդյու, կրտսեր (անգլ.՝ David Alfred Perdue, Jr., դեկտեմբերի 10, 1949[2], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ, 2015 թվականից մինչև 2021 թվականը ԱՄՆ սենատոր Ջորջիա նահանգից։
Դեյվիդ Պերդյու | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1972)[1], Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1976)[1] և Northside High School? |
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր, գործարար, քաղաքական գործիչ, բիզնես խորհրդատու և գործադիր տնօրեն |
Դավանանք | մեթոդիզմ և Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 10, 1949[2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ David Alfred Perdue |
Կայք՝ | perduesenate.com |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել Է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը. բակալավրի աստիճան է ստացել արդյունաբերական մեքենաշինության ոլորտում և մագիստրոսի աստիճան գործառնական հետազոտությունների բնագավառում։ Աշխատել է որպես կառավարման խորհրդատու և ընկերության ղեկավար։
2014 թվականին, որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, հաղթել է Միշել Նաննին (Սեմ Նանի դուստրը) 53 տոկոս արդյունքով՝ Ջորջիայից ԱՄՆ-ի սենատորի պաշտոնի համար պայքարում[3]։
2020 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում ստացել է ձայների 49,7 տոկոսը՝ դեմոկրատ Ջոն Օսոֆի օգտին տրված 47,9 տոկոսի դիմաց (բացի այդ, ընտրողների 2,3 տոկոսը պաշտպանել է Շեյն Հեյզելի թեկնածությունը)։ Քանի որ Ջորջիայի օրենքներով հաղթանակի համար պահանջվում է ստանալ ավելի քան 50 տոկոս, 2021 թվականի հունվարի 5-ին նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ[4]։
2021 թվականի հունվարի 3-ին Պերդյուի սենատորական լիազորությունների պաշտոնական ժամկետը լրացել է, և նրա աթոռը թափուր է մնացել մինչև քվեարկության երկրորդ փուլի հաղթողին բացահայտելը ընկած ժամանակահատվածի համար։ Այս ընտրությունների արդյունքները հատուկ կարևորություն են ստացել Կոնգրեսի վերին պալատում ստեղծված հավասարակշռության պատճառով։ Ջորջիայում լուծվում է այն հարցը, որը կուսակցություններից կստանա տեղերի բացարձակ մեծամասնությունը[5]։
2021 թվականի հունվարի 5-ի ընտրությունների երկրորդ փուլում զիջել Է դեմոկրատ Ջոն Օսոֆին՝ ստանալով ձայների միայն 49,51 տոկոսը[6]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։ Նա Ջորջիայի նախկին նահանգապետ Սոնի Փերդյուի զարմիկն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=P000612
- ↑ 2,0 2,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
- ↑ Sarah Wheaton (2014 թ․ նոյեմբերի 4). «Perdue beats Nunn to avoid runoff» (անգլերեն). Politico. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Georgia Senate Election Results 2020» (անգլերեն). NBC News. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ryan Nobles and Donald Judd (2020 թ․ դեկտեմբերի 22). «Georgia runoff timing means Perdue won't be in Congress for joint session on Electoral College» (անգլերեն). CNN. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ David Perdue
Արտաքին հղումներ
խմբագրել- Սենատոր Դեյվիդ ՊերդյունԱրխիվացված 2015-07-30 Wayback Machine ԱՄՆ Սենատի պաշտոնական էջում
- Դեյվիդ Պերդյուն ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում
- Perdue Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Պերդյու» հոդվածին։ |