Դեյվիդ Կաստրո

ամերիկացի դերասան

Դեյվիդ Կաստրո (անգլ.՝ David Castro, փետրվարի 7, 1996(1996-02-07), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտի է Freeform հեռուստաալիքի «Մթնշաղի որսորդներ» ֆենտեզի հեռուստասերիալում կատարած Ռաֆայել Սանտիագոյի դերով։

Դեյվիդ Կաստրո
Ծննդյան թիվ՝փետրվարի 7, 1996(1996-02-07) (28 տարեկան)
Ծննդավայր՝Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1807350

Կարիերա խմբագրել

Դերասանական առաջնաելույթը կատարել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Փոխակերպուկներ» ֆիլմում։ Քրոջ՝ Ռաքել Կաստրոյի հետ 2006 թվականին նկարահանվել է «Ինչպես ճանաչել քո սրբերին» և «Փոքրիկ փախստականներ» ֆիլմերում։ 2007 թվականին նկարահանվել է «Գույնի հետքեր» և «Այնտեղ, որտեղ Աստված թողեց իր կոշիկները» ֆիլմերում[1]։

2008 թվականին դերակատարում է ունեցել «27 հարսանիք» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Քեթրին Հայգլը և 2009 թվականին դերակատարում է ունեցել «Նախարարները» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջոն Լեգուզամոն։ Հետո նկարահանվել է «Կեղծված» ֆիլմում՝ Մենի Պերեսի հետ, որի ռեժիսորն է Ուիլյամ Ուեդիգը, իսկ հետո 2016-2019 թվականներին մարմնավորել է Ռաֆայել Սանտյագոյին «Մթնշաղի որսորդներ» հեռուստասերիալում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդում՝ պուերտոռիկոցի Ալբի Կաստրոյի և իտալական ծագմամբ ամերիկուհի Քեյթլինի ընտանիքում։ Ունի երեք ավագ քույր և մեկ ավագ եղբայր, ներկայումս ապրում է Լոնգ Այլենդում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Ֆիլմ Դեր
2004 Փոխակերպուկներ Կառլիտո
2006 Ձեր սրբերին ճանաչելու ուղեցույց Քաղվորի կրտսեր եղբայրը
Բելլա Դեյվիդ
Փոքրիկ փախստականներ Ջո
2007 Պայմանավորված Էդդի
Այնտեղ, որտեղ Աստված թողեց իր կոշիկները Ջասթին Դիաս
Գույնի հետքեր Լուիս Մարտինես
2008 27 հարսանիք Պեդրո
2009 Նախարարներ Դանթե / Փերֆեքտո (10 տարեկան)
2010 Կեղծված Մաչիտո
2011 Խեղճ Ռեյ «Փոքրիկ Ռեյ»
2012 Հորեղբայր հայրիկ Մենի
2019 Մայրական երթուղի Դանիել
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշում
2011 Մենք դեռ այստե՞ղ ենք Ֆրենկի ԴեՔոսմո Էպիզոդ՝ "The Test Taker Episode", "The Lindsey Goes Vegan Episode"
2016-2019 Մթնշաղի որսորդներ Ռաֆայել Սանտիագո Պարբերաբար դեր, 25 էպիզոդ
2016 Կապույտ արյուն Լուիս Էդուարդս Էպիզոդ՝ "The Greater Good"

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Դեր Արդյունք Հղում
2008 Imagen Award Best Supporting Actor Այնտեղ, որտեղ Աստված թողեց իր կոշիկները Առաջադրված [3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դեյվիդ Կաստրո Internet Movie Database կայքում
  2. Ge, Linda (2015 թ․ հունիսի 4). «ABC Family's Shadowhunters adds David Castro as Raphael». TheWrap.
  3. 23rd Annual Imagen Awards - Nominations / Special Awards

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Կաստրո» հոդվածին։