Դելուլու (անգլ.՝ delulu), համացանցային սլենգ տերմին, որն օգտագործվում է նկարագրելու այն համոզմունքը, որ մարդը կարող է ազդել սեփական ճակատագրի վրա բացահայտ կամքի ուժի միջոցով: Տերմինն առաջացել է անգլերեն «delusional» բառից, այն սկզբում տարածում է գտել քեյ փոփ համայնքներում, որտեղ delulu տերմինը օգտագործվում է նշելու այն անհատներին, որոնք եղել են պարասոցիալական հարաբերությունների մեջ հայտնիների հետ և հույս ունեցել երբևէ հանդիպել նրանց: Տերմինը հետագայում ընդունվել է Z և Ալֆա սերունդների կողմից՝ ՏիկՏոկի վիրուսային արտահայտությունների տարածումից հետո, ինչպիսին է «delulu is the solulu» (դելուլուն լուծումն է) բառակապակցությունը, ինչը ենթադրում է, որ ինքնավստահությունը բանալին է սեփական երազանքներին հասնելու համար, որքան էլ որ այն հեռու լինի: Solulu-ն և trululu-ն համապատասխանաբար «solution» (լուծում) և «truth» (ճշմարտություն) ժարգոնային տերմիններն են, դրանք ձևավորվել են delulu-ից հետո:

Դելուլու (սլենգ)
բառ, Ինտերնետային ժարգոն Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվԶառանցանք Խմբագրել Wikidata
Date popu­la­ri­zed2022 Խմբագրել Wikidata

Ծագում

խմբագրել

Անգլերեն «delusional» բառից ստացված «delulu» տերմինն իր ծագումն ունի քեյ փոփ մշակույթով տարված ինտերնետային համայնքներում, ինչպիսիք են OneHallyu հարթակը, որը եղել է ակտիվ 2013-2014 թվականներին [1]։ Այս հարթակները եղել են հայտնի իրենց տոքսիկությամբ, իսկ «delulu» տերմինը հաճախ օգտագործվել է նվաստացուցիչ ձևով: Օգտագործված որպես ածական կամ գոյական՝ այն վերաբերել է այն անհատներին, որոնք ունեցել են անիրատեսական հույսեր հանդիպելու հայտնի մարդկանց, որոնց երկրպագուներն էին, ինչը ցույց է տալիս պարասոցիալական հարաբերություն, որը բնութագրվում է զառանցական համոզմունքներով[2]։ Տերմինը հաճախ օգտագործվել է նաև օգտատերերի կողմից՝ իրենք իրենց մոլորված լինելու մասին կատակելու համատեքստում[1]։

Ժամանակակից օգտագործում

խմբագրել

2022 թվականի վերջից տերմինը վերածնվել է Z և Ալֆայի սերունդների շրջանում՝ տարբեր վիրուսային շնորհիվ՝ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՏիկՏոկը և Ինստագրամը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ TikTok-ը գրանցել է #delulu հեշթեգի ավելի քան հինգ միլիարդ դիտում[3]։ Բազմաթիվ հեղինակներ ընդունել են «delulu» տերմինը, այդ թվում՝ ներառելով այն որպես իրենց կարճ տեսանյութերի մաս[4][5]։ «Delulu is the solulu» արտահայտությունը ստեղծվել է ազդեցիկ մարդկանց կողմից, ինչը ենթադրում է, որ ինքնավստահությունը կարիերայի որոշումների լուծումն է[5]։

Չնայած իր նվաստացուցիչ ծագմանը, տերմինը նոր իմաստ է ստացել։ Իր ժամանակակից ձևով այն օգտագործվում է նշելու այն համոզմունքը, որ մարդը կարող է ազդել սեփական ճակատագրի վրա բացահայտ կամքի ուժի միջոցով՝ զուգահեռներ անցկացնելով 2000-ականներին Օփրա Ուինֆրիի կողմից սկսված «մանիֆեսթինգի» շարժմանը կամ «կեղծիր, մինչև հասնես դրան» արտահայտությանը, որը եղել է տարածված 1970-ականներին[6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Khedun-Burgoine, Brittany (2022). "How do I make Oppa Sarang Me?": resemiotisation and reconstruction of meaning in the global anglophone K-pop fandom (DPhil thesis) (անգլերեն). University of Oxford. doi:10.5287/ora-6qe522qdy.
  2. Munson, Olivia (2023-12-03). «What does 'delulu' mean? Whether on Tiktok or text, here's how to use the slang term». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-21-ին. Վերցված է 2024-01-21-ին.
  3. Wong, Brittany (2023-12-23). «What's The Deal With Everyone Saying 'Delulu'?». HuffPost UK (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-18-ին. Վերցված է 2024-01-21-ին.
  4. Addae, Yaa (2023-11-23). «Who Are You Calling 'Delulu'?». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-22-ին. Վերցված է 2024-01-21-ին.
  5. 5,0 5,1 Demopoulos, Alaina (2023-11-08). «Going 'delulu': being delusional is the new manifesting». The Guardian (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-19-ին. Վերցված է 2024-01-21-ին.
  6. Demopoulos, Alaina (2023-11-08). «Going 'delulu': being delusional is the new manifesting». The Guardian (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-19-ին. Վերցված է 2024-01-21-ին.
  7. Addae, Yaa (2023-11-23). «Who Are You Calling 'Delulu'?». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-22-ին. Վերցված է 2024-01-21-ին.