Համացանցային ժարգոն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Համացանցային ժարգոն են կոչվում այն բառերը, արտահայատությունները, որոնք տարածում և հաճախ ստեղծում են համացանց գործածողները։ Այդ բառերը հաճախ ստեղծում են ստեղնահարվածները խնայելու նպատակով, իսկ շատերն էլ օգտագործում են միևնույն հապավումները տեքստային հաղորդագրություններում և անհապաղ հաղորդման ժամանակ։ Սեղմանունները (acronyms), ստեղնաշարի պայմանանշանները և կարճեցված բառերը համացանցային ժարգոնում ընդունված հապավման մեթոդներ են։ Բացի այդ, համացանցային ժարգոնի նոր տարատեսակներ, ինչպիսին են leet-ը կամ Lolspeak-ը, զարգանում են ոչ թե ժամանակ խնայելու նպատակով, այլ որպես ներխմբային լեզուներ։ leet speak-ում տառերը կարող են փոխարինվել նման տեսք ունեցող ստեղնահարվածներով։

Համացանցի ժարգոնային եզրույթներից մի քանիսը

Համացանցային ժարգոնի ծագումը

խմբագրել

1975 թվականին Ռաֆայել Ֆինկելը Սթենֆորդում կազմեց նենգորդային (hacker) ժարգոնի հավաքածու՝ Ժարգոնի նշոց (Jargon File), այնպիսի տեխնիկական մշակույթներից, ինչպիսին են MIT AI Lab-ը, Stanford AI Lab-ը (SAIL), ինչպես նաև ARPANET AI/LISP/PDP-10-ի այլ հին համայնքներից։ Այդ ցուցակից ներկայումս որպես համացանցային ժարգոն գործածվող երկու արտահայտություններն են "flame"-ը և "loser"-ը։ Մինչև 1990 թ. Ժարգոնի նշոցը հարստացավ երկու վերջնասարքերի (terminal) միջև խոսելու կերպում օգտագործվող համառոտագրերի օրինակներով (օրինակ՝ "BTW", "FYI" և "TNX"), ինչպես նաև Usenet-ում և Compuserve-ի նման նոր առևտրային ցանցերում օգտագործվող որոշ ժարգոնային արտահայտություններով (օրինակ՝ "LOL", "ROTF" և "AFK")։

Ներկայումս օգտագործվող ժարգոնային որոշ եզրերի ծագմանը նվիրված Computerworld-ի հոդվածում հղում է արվում դեռևս առցանց Fidonet-ի 1989 թվականի մի հոդվածի, որտեղ բացի մեծատառերով գրվող համառոտագրերից ("LOL" և "BRB"), նշվում են նաև հուզապատկերակները (emoticons)։