ԴեժաՎյու տառատեսակներ (անգլ.՝ DejaVu Fonts) Bitstream Vera տառատեսակների ձևափոխություններն են ձևավորված ավելի մեծ Unicode֊ի ընդգրկունության համար, ինչպես նաև տրամադրում են ավելի շատ ոճեր։ Bitstream Vera ընտանիքը հիմնականում սահմանփակված էր Basic Latin֊ի և Latin-1 Unicode֊ի հավելման նիշքերին, մոտավոր հավասար ISO/IEC 8859-15֊ին, և թողարկվել էր արտոնագրով, որ թույլ էր տալիս փոփոխել։ DejaVu տառատեսակների նախագիծը սկսվել էր այն նպատակով, որ «տրամադրի նիշքերի ավելի մեծ ընդգրկում ․․․ միևնույն ժամանակ պահպանելով սկզբնական տեսքն ու տպավորությունը համատեղ զարգացման միջոցով»։ Տառատեսակների զարգացումը կատարվում է բազմաթիվ կամավոր մասնակիցների կողմից և կազմակերպվում է վիքիի և նամակագրության ցանկերի միջոցով։

DejaVu
Տեսակfont superfamily?
Ենթատեսակopen-source Unicode typeface?
ԴասակարգումԳրչագիր սեղմված(*)
շղագիր սեղմված(*)
(*)֊փորձնական ոճեր
Ստեղծվել է2004
Թողարկվել էՍեպտեմբերի 25, 2013[1]
ԱրտոնագիրՀանրային սեփականություն[2]
Հիմնված էBitstream Vera֊ի թողարկում 1.10
Կայքdejavu-fonts.github.io(անգլ.)
 DejaVu Վիքիպահեստում

DejaVu տառատեսակների նախագիծը սկսել է Ստեփան Ռոն։ Ժամանակի ընթացքում այն ներգրավել է մի քանի այլ նախագծեր, որոնք նույնպես գույություն ունեին Bitstream Vera տառատեսակը ընդլայնելու նպատակով․ այս նախագծերի շարքին են դասվում Olwen Font Family֊ն, Bepa֊ն, Arev Fonts-ը (միայն մասնակի) և SUSE Linux֊ի ստանդարտ տառատեսակները։ DejaVu նախագծի կողմից կատարված փոփոխություններն հանրային սեփականություն են, մինչդեռ ամբողջական նախագիծը ներառում է Bitstream Vera արտոնագիրը՝ MIT արտոնագրի ընդլայնված տարբերակը, որը արգելում է ձևափոխված թողարկումների անվանակոչումը և տառատեսակների անհատական վաճառքը, բայց և թույլ տալով դրանց ընդգրկումը ավելի մեծ կորպորատիվ ծրագրային փաթեթների մեջ[2]։

DejaVu տառատեսակները հնարավոր է ձեռք բերել SourceForge֊ի վրայի DejaVu նախագծային էջից։ Որոշ օպերացիոն համակարգեր (OpenBSD, Linux դիստրիբուտիվներ ինչպիսիք են Ջենթու Լինուքսն և Ուբունտուն) ներառում են DejaVu տառատեսակները իրենց ծրագրային բազաներում[3][4][5][6][7]։ Բաց հասանելիության ելակետային կոդով OpenOffice ծրագիրը իր տեղակայման փաթեթում ընդգրկում է DejaVu տառատեսակը[8][9][10]։ Այս տառատեսակները ընդգրկված են սեփականատիրական BlackBerry ՕՀ֊ում (որպես BBAlphaSans և BBAlphaSerif)[11]։

DejaVu Serif գրչագիրը
DejaVu Sans Mono միալայնքը
DejaVu Sans Serif շղգիրը

Տպագրականորեն անհամատեղելի գրերի դեր խմբագրել

Վերջերս DejaVu֊ի համայնքում որոշակի հարց էր բարձրացել այն գրերի դերի մասին, որոնք անհամատեղելի են գրատպական առումով նմանտիպ գրերի՝ լատինականի, հունականի և կիրիլիցայի հետ։ Նշանակալից է, որ արաբական գրերերը ավելացվել են, բայց դա իր հերթին առաջ է բերել որոշ ծրագրային անհամատեղելիության խնդիրներ։ Դեռ ավելին, լատինական և արաբական գրերը ունեն արմատապես տարբեր մոտեցումներ տառատեսակներին․ եթե լատինական գրերը ունեն գրչագրի և շղագրի տարբերակումներ, ապա արաբական տառատեսակները ունեն այլ տարբերակումներ։ Դեռ պարզ չէ, թե ինչ լուծմամբ է նախագիծը առաջ գնալու տարբեր լատինական և տարբեր արաբական գրանշաները համատեղելու հարցում։

Արաբական և այլ գրերի անորոշ դրությունը առաջ բերեց DejaVu LGC֊ի ստեղծմանը՝ DejaVu տառատեսակներ ենթաշարվածք, որը միայն կպարունակի լատինական, հունական և կիրիլիցայի գրանիշները։ Այս տարբերակը ևս ունի նմանատիպ ծրագրային խնդիրներ։

Յունիկոդի ընդգրկում խմբագրել

DejaVu֊ն ակտիվ նախագիծ է, որի նպատակն է ապահովել բոլոր այբուբենային գրերը, բաղաձայանգրերը և նիշերը, որ կազմում են Unicode֊ի MES-1, MES-2 և միգուցե նաև MES-3 ենթաշարերի մասը։ Այժմ ընդգրկումը բավականին ակնառու է, չնայած որոշակի անհրաժեշտ աշխատանքի փոքր չափսերի նիշերը բարելավելու համար։ Որոշ միջնիշային հեռավորությունների հղկում է կատարվում Sans և Serif ոճերի տառերի համար բարձրակարգ տպագրական արդյունքներ ստանալու նպատակով։ Դեռ որոշ աշխատանք էլ անհրաժեշտ է այս ոճերում կցագրեր ստեղծելու համար[12]։

Plane 0․ Basic Multilingual Plane (BMP), տիրույթ․ 0000-FFFF (0–65,535) խմբագրել

C0 Controls և հիմնական լատինական (95/95) 100% 100
 
C1 Controls և լատինական-1 հավելում (96/96) 100% 100
 
Լատինական ընդլայնված֊Ա (128/128) 100% 100
 
Լատինական ընդլայնված֊Բ (208/208) 100% 100
 
Միջազգային հնչյունական այբուբեն (96/96) 100% 100
 
Միջակայքի ձևափոխման կցագրեր (անգլ.՝ Spacing Modifier Letters) (63/80) 79% 79
 
Միավորող հնչյունավորիչ նշաններ (93/112) 83% 83
 
Հունական այբուբեն և Կոպտիկ (134/134) 100% 100
 
Կիրիլիցա (Unicode բլոկ) (256/256) 100% 100
 
Կիրիլիցայի համալրում (36/38) 94% 94
 
Հայոց գրեր (Unicode բլոկ) (86/86) 100% 100
 
Եբրայական այբուբեն (Unicode բլոկ) (54/87) 62% 62
 
Արաբական գիր (161/250) 64% 64
 
N'Ko (54/59) 92% 92
 
Թայ (1/87) 1% 1
 
Լաո (Unicode բլոկ) (65/65) 100% 100
 
Վրացական գիր (Unicode բլոկ) (83/83) 100% 100
 
Համականադական տեղբնիկների վանկագրեր (404/640) 63% 63
 
Օղամ (Unicode բլոկ) (29/29) 100% 100
 
Ֆոնետիկ ընդլայնումներ (106/128) 82% 82
 
Օժանդակ ֆոնետիկ ընդլայնումներ (38/64) 59% 59
 
Միավորող հնչյունավորիչ նշանների համալրում (6/42) 14% 14
 
Լրացուցիչ լատինական ընդլայնում (252/256) 98% 98
 
Հունականի ընդլայնում (233/233) 100% 100
 
Ընդհանրական կետադրության նշաններ (107/107) 100% 100
 
Unicode֊ի ստորին ինդեքս և վերտողային նշաններ (34/34) 100% 100
 
Տարադրամների կցագրեր (23/25) 92% 92
 
Սիմվոլների համար միավորող հնչյունավորող նշաններ (7/33) 21% 21
 
Տառանման սիմվոլներ (75/80) 94% 94
 
Թվային կազմվածքներ (55/58) 94% 94
 
Սլաքներ (112/112) 100% 100
 
Թվաբանական գորժողությունների նշաններ (256/256) 100% 100
 
Զանազան տեխնիկական (117/232) 50% 50
 
Control Pictures (2/39) 5% 5
 
Շրջագծված կցագրեր (10/160) 6% 6
 
Արկղի պատրաստման կցագրեր (128/128) 100% 100
 
Բլոկային տարրեր (32/32) 100% 100
 
Երկրաչափական ուրվագծեր (96/96) 100% 100
 
Զանազան սիմվոլներ (186/250) 74% 74
 
Dingbat֊ներ (174/175) 99% 99
 
Զանազան մաթեմատիկական սիմվուլներ֊Ա (9/44) 20% 20
 
Հավելյալ սլաքներ֊Ա (16/16) 100% 100
 
Բրայլի գրեր (256/256) 100% 100
 
Հավելյալ սլաքներ֊Բ (128/128) 100% 100
 
Զանազան մաթեմատիկական սիմվոլներ֊Բ (13/128) 10% 10
 
Հավելյալ թվաբանական գործողությունների նշաններ 28% 28
 
Զանազան սիմվոլներ և սլաքներ (35/87) 40% 40
 
Լատինական ընդլայնված֊Գ (31/32) 96% 96
 
Tifinagh (55/55) 100% 100
 
Հավելյալ կետադրական նշաններ (6/50) 12% 12
 
Yijing Hexagram հիեորոգլիֆներ (64/64) 100% 100
 
Կիրիլիցա ընդլայնված֊Գ (31/78) 40% 40
 
Տոնի ձևափոխության տառեր (20/32) 62% 62
 
Լատինական ընդլայնված֊Դ (57/114) 50% 50
 
Այբբենական ներկայացման կառույցներ (58/58) 100% 100
 
Արաբական ներկայացման գրերի կառույցներ֊Ա (98/595) 16% 16
 
Variation Selectors (16/16) 100% 100
 
Միավորող կիսանշաններ (4/7) 57% 57
 
Արաբական ներկայացման գրերի կառույցներ֊Բ (141/141) 100% 100
 
Հատուկ (5/5) 100% 100
 

Plane 1․ Supplementary Multilingual Plane (SMP), տիրույթ․ 10000-1FFFF (65,536–131,071) խմբագրել

Tai Xuan Jing կցագրեր (87/87) 100% 100
 
Մաթեմատիկական կցագրեր (117/996) 12% 12
 
Դոմինոյի խաղաքարեր (100/100) 100% 100
 

Ոճեր խմբագրել

Bitstream Vera֊ից սկզբնապես տրամադրված 10 ոճերը համալրվել են ևս 21 ոճերով․

DejaVu Sans DejaVu Serif DejaVu Sans Mono
Ուղիղ / Թեք Ուղիղ / Շեղատառ Ուղիղ / Թեք
Թավատառ / Թեք Թավատառ / Շեղատառ Թավատառ / Թեք
Գերբարակ
Սեղմված / Թեք Սեղմված / Շեղատառ
Սեղմված Թավատառ / Թեք Սեղմված Թավատառ / Շեղագիր

Սկզբնական ոճերը նշված են թավատառով։

Sans Mono խմբագրել

DejaVu Sans Mono տառատեսակը չափազանց նպատակահարմար է տեխնիկական աշխատանք կատարելիս, քանի որ այն հստակորեն արտացոլում է «l֊ի» (փոքրատառ Լ) և «I֊ի» (մեծատառ i) տարբերությունը, ինչպես նաև՝ «0֊ի» (զրո) և «O֊ի» (մեծատառ o) տարբերությունը, ի հակադրություն ավելի լայներեն տարածված Courier New միալայնք տառատեսակի[13]։ Sans Mono֊ից ծագած Menlo֊ն տրամադրվում է Apple կողմից Mac OS X 10.6 օպերացիոն համակարգի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DejaVu». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18–ին-ին.
  2. 2,0 2,1 «DejaVu Copyright». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Anti-aliasing and TrueType Fonts on OpenBSD». Frequently Asked Questions. OpenBSD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  4. «DejaVu - Download». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  5. «DejaVu fonts - FedoraProject». Fedora Project. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  6. «Package list - openSUSE». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  7. «Packages included in Mandriva Linux One 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  8. «New Features in OpenOffice.org 2.4». March 2008. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  9. «OpenOffice.org Wiki - External/Modules». Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  10. «Debian -- Details of package openoffice.org in squeeze». Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  11. Ronen Halevy (2009 թ․ օգոստոսի 7). «Like Those Pretty Fonts in OS 4.5+? Thank Bitstream (Bolt) & DejaVu».
  12. «DejaVu - Current status». 2013 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Sans serif font survey results». April 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել