ԲիԷսԴի
ԲիԷսԴին (անգլերեն՝ BSD (Berkeley Software Distribution)) յունիքսանման օպերացիոն համակարգ է, որը 1977-1995 թվականներին մշակվել է Բերքլիի համալսարանի համարգչային հետազոտական խմբի կողմից։
Տեսակ | Յունիքս |
---|---|
Ստեղծող | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Հիմք են ծառայել | Research Unix? |
Առաջին թողարկում | 1977[1] |
Վերջին տարբերակ | 4.4-Lite2 (հունիս 1995)[2] |
Առկա է | անգլերեն |
Արտոնագիր | BSD արտոնագիր |
Նախորդ | Յունիքս |
Հաջորդ | 386BSD?[2], BSD/OS?[2], DEMOS? և NetBSD[3] |
Անվանված է | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Berkeley Software Distribution Վիքիպահեստում |
Պատմականորեն, ԲիԷսԴին համարվում է յունիքսի մի ճյուղ՝ «ԲիԷսԴի յունիքս», քանի որ այն ելակոդը ներկայացնում է AT&T UNIX օպերացիոն համակարգի տեսքով։ BSD օպերացիոն համակարգի յուրահատկությունն է համարվում հատուկ BSD արտոնագիրը, որը կարճ կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ ամբողջ սկզբնական կոդը BSD-ի սեփականությունն է և բոլոր փոփոխությունները հանդիսանում են իրենց հեղինակների սեփականությունը։
BSD ընտանիքի անդամներ են հանդիսանում NetBSD-ն, FreeBSD-ն, OpenBSD-ն, MirBSD-ն, DragonFly BSD-ն, PC-BSD-ն, DesktopBSD-ն, SunOS-ը, TrueBSD-ն, Frenzy-ն, Ultrix-ը և մասնավորապես Darwin-ը (Մաք ՕԷս-ի միջուկ)։
BSD–ն «դասական» UNIX տարբերակից տարբերվում է իրականացվող մակարդակների փոխանջատման բացակայությամբ, տպման և ֆայլային համակարգերով, ինչպես նաև պրոցեսորի ղեկավարությամբ։ Սակայն օգտագործողի հրամանները գրեթե միանման են։