Դդմաճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 12 կմ արևմուտք։

Գյուղ
Դդմաճ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներԹթմաճ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դդմաճ (Աշխարհ)##
Դդմաճ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին։ Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ։

Բնակչություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 2150 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դդմաճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար Լեխաչ անունով ուխտատեղի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ Ղևոնդյան անունով վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 67

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320