Դարվին (անգլ.՝ Darwin, իրական անուն՝ Արմանդո Մունյեզ), Marvel Comics տիեզերական կերպար, Պակասող Իքս մարդկանցից է։ Ստեղծել են գրող Էդ Բրուբաքերը և նկարիչ Փիթ Վուդսը։

Դարվին
Հրատարակման պատմություն
ՀեղինակԷդ Բրուբեյքեր և Pete Woods?
Դերակատար / ՁայնԷդի Գատեգի
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Armondo Munoz
Տեսակմուտանտ, կոմիքսների կերպար և կինոհերոս
ԾննդավայրՆյու Յորք
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքսուպերհերոս և ուսանող
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ և X-Factor Investigations?

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և Կրակոա խմբագրել

Դարվինի ծնվելուց հետո մայրը ատում էր նրան՝ իր պաշտպանողական և անվերջ իրավաճական էվոլյուցիոն ունակությունների համար։ Կիսով չափ աֆրիկացի է, կիսով չափ լատինամերիկացի[1], Դարվինին նկատել են գիտնականները, որոնք նրա վրա փորձարկումներ են արել, պատմելով նրա մասին հասարակության լայն խմբի։ Այդպես նրա մասին իմանում է Մոյրա ՄաքԹագերթը, որից հետո նա հավաքագրվում է որպես նրա «որդեգրվածներից» մեկը։ Կրտսեր Հրաբուխի, Պիետրոյի և Իշխանության հետ ընդգրկվում է Կրակոայի Իքս մարդկանց առաջին կազմում։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Դարվինն ունի «Պատասխան էվոլյուցիայի» ունակություն, դա նշանակում է, որ նրա մարմինը ինքնաբերաբար հարմարվում է ցանկացած իրավիճակի կամ շրջապատի, որում նա հայտնվում է, ինչը տեսականորեն նրան թույլ է տալիս ապրել ցանկացած պայմաններում։ Նրա ունակությունների օրինակները իրենց մեջ ներառում են մթության մեջ մի քանի վայրկյան մնալուց հետո գիշերային տեսողույթուն ձեռք բերելը, ջրի մեջ սուզվելուց հետո խռիկների առաջացումը, հրադիմացկուն մարմնի ձեռքբերումը կրակին դիպչելուց հետո, մտքի ունակությունների աճ, մարմինը մաքուր էներգիայի վերածելու ունակություն, տիեզերական վակուումում թթվածնի անհրաժեշտության վերացում, նամակային գրությունների վրա մի հայացք նետելուց հետո Շի’ար լեզվի իմացություն։ Նրա ունակությունները կարող են ցուցաբերել ողջ մնալու ավելի աշխատող մեթոդներ, քան հենց ինքը Դարվինը կարող էր ենթադրել. օրինակ՝ Հալկի հետ բախման ժամանակ նրա ուժերի աճի փոխարեն, ձեռք է բերում տելեպորտացիոն ունակություն և տեղափոխում է իրեն անվտանգ վայր։ Նրա հստակ բնույթը և նրա ունակությունների սահմանները անհայտ են։

Էթնիկ ծագումնաբանություն խմբագրել

Marvel Comics-ը X-Men: Deadly Genesis կոմիքսում ներկայացնում է Դարվինին որպես կիսովչափ լատինամերիկացի, կիսով չափ աֆրոամերիկացի, դարձնելով նրան տարբեր ռասաների խառնված սակավ կերպարներից մեկը Marvel տիեզերքում։

Դարվինի առաջին հայտնվելու ժամանակ, պատկերվում է որպես սևամորթ։ Սկսած՝ Deadly Genesis #4 կոմիքսից, Դարվինը պատկերվում է ոչ միայն սպիտակամորթ, նույնիսկ ավելի բաց միջին սպիտակամորթից և ավելի նման այլմոլորակայինի։

Մոնեն ենթադրում է, որ մարմնի գույնի փոփոխությունը կապված է մարմնի անդադար էվոլյուցիայի հետ և քանի որ շրջապատի մարդկանց մեծամասնությունը սպիտակամորթ են՝ «նրա մարմինը զգում է սպիտակամորթ դառնալու անհրաժեշտություն, որպեսզի համապատասխանի շրջապատին»։

X-Factor #200-ում, Դարվինի մարմինը ավելի մուգ է։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Կինո խմբագրել

  • Էդի Գաթեգին կատարել է Դարվինի դերը Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011) ֆիլմում։ Սկզբից նա միանում է Իքս մարդկանց թիմին, բայց հետո Սեբաստիան Շոուի, Ազազելի և Ռիփթայդի ներխուժումից հետո, ձևացնում է, թե գնում է նրանց հետ։ Հավոկը ալիքով հարվածում է Շոուին, սակայն վերջինս նրան կլանում է և դրա օգնությամբ սպանում Դարվինին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «: Welcome to UXN — For the Fans, by the Fans :». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել