Դարվինի ռինոդերմա կամ չիլիական գորտ (լատին․՝ Rhinoderma darwinii), ռինոդերմայինների ընտանիքի ռինոդերմաների ցեղին պատկանող գորտի տեսակ։

Դարվինի ռինոդերմա
Դարվինի ռինոդերմա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Գորտեր
Ընտանիք ռինոդերմայիններ
Ցեղ ռինոդերմաներ
Տեսակ Դարվինի ռինոդերմա
Լատիներեն անվանում
Rhinoderma darwinii
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 3.1
Արեալ
պատկեր

Համարվում է ռինոդերմաների ցեղի միակ ներկայացուցիչը։ Դասակարգված է, որպես խոցելի տեսակ։ Անվանվել է ի պատիվ Չարլզ Դարվինի։

Ներառված է համաշխարհային կարմիր գրքի մեջ՝ որպես ոչնչացող տեսակ։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հարավային Ամերիկայի Չիլի պետության էնդեմիկ կենդանատեսակ։ Դա է պատճառը, որ շատ հաճախ առանձնյակին անվանում են նաև չիլիական գորտ։

Ապրում է Չիլիի բարձր լեռնային ջրերում։

Նկարագրություն խմբագրել

Գորտի յուրօրինակ, առանձնացվող տեսակ է։ Զարմանալիորեն սրադունչ է։ Երկարությունը մոտ 3 սմ է։ Գույնը խիստ փոփոխական է. լինում է կավագույն գունավորմամբ, մուգ դարչնագույն, մոխրագույն, կանաչ, մոխրակարմիր և այլն։

Մաշկի գունավորման վրա ազդեցություն ունի կլիման և մակերևույթը։ Բարձր ջերմաստիճանային պայմաններին բացարձակապես չի կարող դիմանալ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի ռինոդերմա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի ռինոդերմա» հոդվածին։