Դարվինիզմ

Էվոլյուցիոն ուսմունքի ուղղվածություն

Դարվինիզմ, անգլիացի նատուրալիստ Չարլզ Դարվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է (պատմական զարգացում)` հիմնված Չարլզ Դարվինի հայացքների վրա։ Ընդհանրապես լայն իմաստով հաճախ (և սխալ) օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։

Չարլզ Դարվին 1868 թվականին

Նախադրյալներ

խմբագրել
 
Դարվինիզմ, Չարլզ Դարվին ծաղրանկարը[1]

Հասարակական-տնտեսական նախադրյալներ

խմբագրել

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։

Գիտական նախադրյալներ

խմբագրել
 
Բիգլ նավը

Աստղագիտության զարգացումը ապացուցեց արեգակնային համակարգության ծագումը գազային միգամածությունից, իսկ երկրաբանները հայտնաբերեցին երկրի կեղևի նստվածքների հաջորդական առաջացումը։ Դարվինի աշխարհայացի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել երկրաբան Չ. Լայելի գիտական հետազոտությունները, որոնք ապացուցեցին, որ երկրաբանական փոփոխություններ առաջանում են անընդհատ՝ հողմահարման և հրաբխային գործունեության միջոցով։ Այս բոլոր փոփոխությունները օրգանիզմներին ստիպում էին ձեռք բերել հարմարվածություն նոր պայմանների նկատմամբ։

Քիմիական գիտության զարգացումը ապացուցեց այն փաստը, որ անկենդան և կենդանի բնությունը կազմված են նույն քիմիական տարրերից։ Հայտնաբերվեց էներգիայի պահպանման օրենքը։ Դարվինի ուսմունքի ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել նաև կենսաբանության առանձին ճյուղերի զարգացումը, որոնցից են.

  1. բուսաբանությունը և կենդանաբանությունը,
  2. համեմատական անատոմիան,
  3. համեմատական սաղմնաբանությունը,
  4. հնէաբանությունը,
  5. բջջային տեսությունը,
  6. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը

Կուտակված էր հսկայական նյութ տեսակների փոփոխականության, բազմազանության և պատմական զարգացման մասին։ Անհրաժեշտ էր հանճարեղ միտք, որը կարողանար ընդհանրացնել այս ամենը և ստեղծեր մի ուսմունք տեսակառաջացման, կենդանի օրգանիզմների հարմարանքների մասին։ Այդ գիտնականը Չարլզ Դարվինն էր(1809-1882

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

խմբագրել
 
Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդությունը

1831-1836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

խմբագրել
 
Թռչունների կտուցի ձևը կապված սնման եղանակից

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ժառանգականություն

խմբագրել
 
ԴՆԹ-ի երկպարույր մոլեկուլը

Ժառանգականությունը բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություն է, որով նրանք պահպանում են իրենց հատկությունները և փոխանցում հաջորդ սերունդներին։ Սերունդների միջև կապն իրականանում է բազմացման միջոցով, ուստի ժառանգականությունը կապված է վերարտադրողական օրգանների ֆունկցիայի հետ։ Ժառանգականության հիմքում ընկած են գեները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ԴՆԹ-ի մեկ հատված։ Հենց ԴՆԹռեդուպլիկացիայի հատկությունն է ընկած ժառանգական հատկանիշների փոխանցման հիմքում։

Ընտրություն

խմբագրել

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Հակադրություն լամարկիզմին

խմբագրել

Այս տերմինը առաջարկող Թոմաս Հենրի Հակսլին դրանով հակադրվել է լամարկիզմին, ինչի համախոհները կարծում էին, որ էվոլյուցիայի մեջ գլխավոր դեր են խաղում շրջակա միջավայրի պայմաններին ուղղակի հարմարվողականությունը և/կամ օրգանիզմներում ի ծնե զարգացմանը ձգտելու հատկությունը։

Էվոլյուցիայի հիմնական գործոնները ըստ Դարվինի

խմբագրել
  • Ժառանգական փոփոխություն. փոփոխություններ, որոնք առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզմի մոտ՝ անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին։
  • Գոյության կռիվ. շրջակա միջավայրի գործոնների և կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների ամբողջականություն
  • Բնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևումը և նվազ հարմարվողականների՝ վերացումը։
  • Իզոլյացիա (մեկուսացում)

Քննադատություն

խմբագրել

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

Հակադարվինիզմ

խմբագրել

Ներկայումս չնայած էվոլյուցիայի տեսությունը գիտության մեջ համաընդունված է, սակայն կրեացիոնիստները փորձում են վիճարկել այն։ Էվոլյուցիայի դեմ գլխավոր փաստերը (անցումային ձևերի բացակայությունը, բիոլոգիական համակարգերի բարդությունը և աննշան պատահական փոփոխությունների դեպքում դրանց կարգավորման անհնարինությունը, մուտացիաների վտանգավորությունը) ձևավորվել են դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին և մինչ այժմ չեն ենթարկվել մոդիֆիկացիայի։ Գիտնական-էվոլյուցիոնիստների կարծիքով կրեացիոնիստների փաստերը հիմնված են քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և կենսաբանության մակերեսային գիտելիքների վրա, ինչպես նաև կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունների մեծ մասի սխալ ընկալման և գիտական նվաճումների անտեսման վրա։ Գոյության կռվի և բնական ընտրության մասին պատկերացումների անցումը սոցիալական հարաբերությունների բնագավառ ստացել է սոցիալական դարվինիզմ անվանումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Browne 2002, էջեր. 376–379

Գրականություն

խմբագրել
  • Կենսաբանություն 9-րդ դասարանի դասագիրք
  • Կենսաբանություն, Ս. Հ. Սիսակյան, Երևան-1996
  • Дарвин Ч., Происхождение видов путем естественного отбора. Соч., т. 3, М. — Л., 1939
  • История эволюционных учений в биологии, М. — Л., 1966
  • Парамонов А. А., Курс дарвинизма, М., 1945
  • Правдин Ф. Н., Дарвинизм, М., 1968
  • Симпеон Дарвинизм Г., Темпы и формы эволюции, пер. с англ., М., 1948
  • Сковрон С., Развитие теории эволюции, пер. с польск., Варшава, 1965
  • Современные проблемы эволюционной теории, Л., 1967
  • Тимофеев-Ресовский Н. В., Воронцов Н. Н., Яблоков А. В., Краткий очерк теории эволюции, М., 1969
  • Тимирязев К. А., Краткий очерк теории Дарвина, 2 изд., М., 1941
  • А. И. Фет. Групповой отбор, происхождение человека и происхождение семьи (в кн. Инстинкт и социальное поведение. Второе издание) Արխիվացված 2009-05-29 Wayback Machine
  • Шмальгаузен И. И., Проблемы дарвинизма, Л., 1969.
  • Charles Darwin, Journal of Researches into the Natural History and Geology of the Countries Visited During the Voyage of H.M.S. Beagle Round the World, under date of January 9, 1834 (New York, London Appleton and Co.), pp 169–170

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 318