Դարյա Դմիտրիևնա Սագալովա (ռուս.՝ Дарья Дмитриевна Сагалова, դեկտեմբերի 14, 1985(1985-12-14)[1][2], Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, խորեոգրաֆ, հեռուստահաղորդավարուհի[3]։

Դարյա Սագալովա
Ծնվել էդեկտեմբերի 14, 1985(1985-12-14)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՊոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և պարուսույց

Կենսագրություն խմբագրել

2003 թվականին Դարյա Սագալովան ավարտել է Պոդոլսկի № 7 գիմնազիան արծաթե մեդալով։ Գիմնազիայում առաջին դասարանից սովորել է անգլերեն, հինգերորդից՝ գերմաներեն[4]։ Զբաղվել է պարով «Ֆանտազիա» խորեոգրաֆիայի դպրոցում, որի հետ մասնակցել է «Կինոտավր» և «Лики любви» փառատոններին։ Ձախլիկ է[5]։

Փառատոններից մեկի ժամանակ Կինոդերասանի պետական թատրոնի այդ ժամանակվա տնօրեն Օլեգ Բուտախինը Սագալովային առաջարկել է փորձել կատարել Մոխրոտի դերը համանուն ներկայացման մեջ։ Այդ ժամանակվանից էլ նա սկսել է դերասանական գործունեությունը։ Թատրոնում իր նորամուտը կատարել է «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացման մեջ։ Այդ ժամանակ Սագալովան սովորում էր 11-րդ դասարանում։

2003 թվականին սկսել է աշխատել Կինոդերասանի պետական թատրոնում[6]։

2007 թվականին մասնակցել է ТНТ ալիքի «Битва экстрасенсов» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին։ Ըստ սյուժեի՝ նրան պետք է «առևանգեին» Սաֆրոնով եղբայրները՝ նրան թաքցնելով մոսկովյան բնակարաններից մեկում, իսկ էքստրասենսները պետք է գտնեին նրա հետքը։ Առաջադրանքը կատարել է Մեհդի Էբրահիմի Վաֆան՝ եթերաշրջանի ապագա հաղթողը։ Դարյա Սագալովան մասնակցել է նաև «Պարեր աստղերի հետ» շոուին 2008 թվականին, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը[7] և ТНТ ալիքի «Интуиция» շոուին, որտեղ շահել է մեկ միլիոն ռուբլի[8]։

2008 թվականին Դարյա Սագալովան ճանաչվել է Ռուսաստանի ամենասեքսուալ կին «Maxim» ամսագրի ռուսական հրատարակության ընթերցողների քվեարկության արդյունքներով[9]։

2009 թվականին Դարյա Սագալովան ավարտել է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանը կարմիր դիպլոմով։ Նույն թվականի մարտին բացել է պարի սեփական դպրոց[10], իսկ 2010 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել Սագալովայի աշակերտների նորամուտը «Стиляги» շոուում («Россия»)[11]։

Անձնական կյանք խմբագրել

  • 2011 թվականի հունվարի 21-ին Դարյա Սագալովան ամուսնացել է գործարար Կոնստանտին Մասլեննիկովի (ծնվել է 1981 թվականին) հետ[12][13]։ Նրանք ունեն երկու դուստր՝
    • Ելիզավետա (ծնվել է 2011 թվականի հուլիսի 1-ին)[14],
    • Ստեֆանիա (ծնվել է 2015 թվականի հուլիսի 31-ին)[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Երազելը վտանգավոր չէ Мечтать не вредно Մարինա
2005 ֆ Սիրո մենակություն Одиночество любви Ռիմա
2005 ս Սիրո իրավունք Право на любовь Յուլյա
2005 ֆ Երբեք չեմ մոռանա քեզ Никогда не забуду тебя Մարինա
2006-2009 ս Ակումբ Клуб Ումկա
2006-2013 ս Երջանիկ ենք միասին Счастливы вместе Սվետա Բուկինա
2006 ս Էգ գայլ Волчица Լյուբա/Քրիստինա
2006 ֆ На реке Девице Յուլյա Վորոնինա
2007 ֆ Գիշերային քույրեր Ночные сёстры բուժքույր
2011 ս Թարմ հետքերով По горячим следам Օլգա
2011 ս Երալաշ, սերիա № 252 «Իմ ճաշակով» Ералаш, серия № 252 «На свой вкус» վաճառող գրախանութում
2012 ս Իդեալական ամուսնություն Идеальный брак Ռիտա
2012 ֆ Դոդոյի օր День додо էքսկուրսավար
2014 ս Գաղտնի քաղաք Тайный город Լարիսա
2018 ս Улётный экипаж Նաստյա Կասատկինա

Հեռոստատեսություն խմբագրել

  • 2009 – «Տաքսի» հաղորդման հատուկ թողարկում (ТНТ հեռուստաալիք)[16]
  • 2013-2015 – «5 ответов» և «Гостевая рубрика» НТВ ալիքով («НТВ утром»)[17][18]
  • 2014-2015 – «Я права» Ю հեռուստաալիքով[19]
  • 2015-2016 – «Кулинарная звезда» «Ռոսիա 1» հեռուստաալիքով[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Дарья Сагалова: биография на сайте 24smi.org
  4. Интервью — Дарья Сагалова(չաշխատող հղում)
  5. «Дарья Сагалова. Знаки Судьбы». Караван историй № 05 (35) за май 2011. Стр. 10-34. ISSN 1818-4383
  6. Государственный театр киноактёра - Труппа - Сагалова Дарья Дмитриевна
  7. Победительница шоу «Танцы со звездами» Дарья Сагалова: «Было трудно, когда Цискаридзе переходил на личности»
  8. Интуиция (Список выпусков) — GameSHOWS.ru
  9. Дарья Сагалова — MAXIMonline.ru
  10. Дарья Сагалова открыла школу танцев(չաշխատող հղում)
  11. Տեսանյութը ՅուԹյուբում
  12. Свадьба Дарьи Сагаловой (фото, видео, информация) | Конферансье
  13. Актриса Дарья Сагалова вышла замуж
  14. Актриса Дарья Сагалова родила дочку // lifenews.ru, 2 июля 2011
  15. Звезда сериала «Счастливы вместе» назвала дочку редким именем // informing.ru, 11 августа 2015
  16. Дарья Сагалова – Девушки MAXIM
  17. НТВ Утром – 5 ответов
  18. «Разведенный Лысенков кофейничает с блондинкой Зайцева». Собеседник. 2015 թ․ մարտի 28.
  19. Канал Ю – Я права
  20. «Официальный сайт «Кулинарной звезды»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել