Դարձելի ռեակցիաներ

Դարձելի ռեակցիաներ, քիմիական ռեակցիաներ, որոնք տվյալ ջերմաստիճանում ընթանում են միաժամանակ և իրար հակառակ ուղղություններով՝ A+B+C+D։ Քիմիական ռեակցիայի արագությունը ուղիղ համեմատական է փոխազդող նյութերի խտությունների արտադըրյալին (տես Զանգվածների, ներգործության օրենք)։ Ռեակցիայի սկզբում A և В նյութերի խտություններն ավելի մեծ են, քան ստացվող С և D նյութերինը, որի պատճառով աջ ընթացող ռեակցիայի (А+В) արագությունը՝ V1, մեծ է, իսկ ձախ ընթացողինը՝ V2,փոքր։ Այս դեպքում համակարգը հավասարակշռված չէ, և նրա բաղադրությունը ժամանակի ընթացքում փոխվում է՝ փոքրանում ևն A և В նյութերի խտությունները, մեծանում՝ С և D նյութերինը։ Զուգահեռաբար փոքրանում է ևաև V1-ը և մեծանում V2-ը Երբ, վերջապես, v1-ը հավասարվում է V2-ին ստեղծվում է քիմիական հավասարակշռություն։ Այնուհետև համակարգի բաղադրությունը մնում է անփոփոխ։ Գազերի առկայությամբ ընթացող դարձելի ռակցիաների արագությունների հարաբերությունը կախված է ևաև ճնշումից։ Բոլոր քիմիական ռեակցիաները սկզբունքորեն դարձելի են։ Սակայն, երբ ռեակցիայի հավասարակշռությունը խիստ շեղված է (աջ կամ ձախ), ռեակցիան համարվում է ոչ դարձելի։ Տես նաև Ոչ դարձելի ռեակցիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png