Դարձաթիակավոր հիդրոտուրբին

Դարձաթիակավոր հիդրոտուրբին, Կապլանի տուրբին (ավստրիացի կոնստրուկտոր Վիկտոր Կապլանի անունով), ռեակտիվ հիդրավաիկական տուրբին, որի աշխատանքային անիվի թիակներն իրենց երկայնական առանցքի մոտ դարձական են։ 25% բեռնվածքի դեպքում դարձաթիակավոր հիդրոտուրբինի օ․գ․գ․-ն հասնում է մինչև 0,83-ի։ Հզորությունն ավելի քան 100 Մվտ է, աշխատանքային անիվի տրամագիծը՝ 9 մ, իսկ օգտագործվող էջքը՝ մինչև 50 մ։ Կիրառվում են հարթավայրային գետերի վրա կառուցվող հզոր հիդրոէլեկտրակայաններում։

Ուղղահայաց դարձաթիակավոր հիդրոտուրբին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316