Դատարկ տուն (պատմվածք)
«Դատարկ տուն» (անգլ.՝ The Adventure of the Empty House) Շերլոկ Հոլմսի մասին 56 պատմվածքներից մեկն է, որը գրել է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը: Պատմվածքը ներառված է Շերլոկ Հոլմսի վերադարձը ժողովածուի մեջ: Ըստ հեղինակի, այս պատմվածքը նրա ամենալավ պատմվածքներից է Շերլոկ Հոլմսի մասին[2]:
Դատարկ տուն անգլ.՝ The Adventure of the Empty House | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Շերլոկ Հոլմս և տեսուչ Լեսթրեյդ |
Շարք | Շերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Հրատարակված է | Շերլոկ Հոլմսի վերադարձը |
Հրատարակման տարեթիվ | 1903 |
The Adventure of the Empty House Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում «Հոլմսի վերջին գործերից» երեք տարի հետո, որի ընթացքում Լոնդոնի քրեական աշխարհի գլխի՝ Մորիարտի հետ մարտում մահանում է գլխավոր հերոսը՝ Ռայխենբախի ջրվեժի մոտ:
Ռոնալդ Ադերի սպանությունըԽմբագրել
Շերլոկ Հոլմսի հետ երկարատև ընկերության շնորհիվ Բժիշկ Վատսոնը սկսում է հետաքրքրվել տարբեր քրեական գործերով: Սակայն Ռոնալդ Ադերի ողբերգական մահը հատկապես անհանգստացրեց Վատսոնին: Հարգարժան Ռոնալդ Ադերը շփվում էր լավագույն շրջապատում, ուներ բավականին շատ ունեցվածք: Լինելով խաղաթղթային խաղերի սիրահար՝ անդամագրված էր երեք ակումբներում. «Բոլդվին», «Կավենդիշ» և «Բեգետել»: Իր մահվան օրը նա խաղում էր «Բեգետել»-ում: Ըստ գնդապետ Մորանի և ակումբի այլ խաղացողների ցուցմունքների պարզ դարձավ, որ այդ օրը Ռոլանդը պարտվել է, բայց ոչ ավել քան հինգ ֆունտը: Այդ երեկո Ռոնալդը վերադառնում է տան իր սենյակը՝ փակելով դուռը ներսից: Այդ ժամանակվանից նրա սենյակից ոչ մի ձայն դուրս չի եկել: Սակայն տուն վերադառնալով, նրա մայրը՝ օրիորդ Մեյնուսը, որոշեց այցելել որդուն և մաղթել բարի գիշեր: Չնայած թակոցներին և ճիչերին, ոչ-ոք չարձագանքեց: Երբ կոտրեցին դուռը, Ռոնալդ Ադերին գտան մահացած: Ավելի ուշ հաստատվեց, որ նա սպանվել էր ատրճանակի փամփուշտից: Սպանության պատճառները գաղտնի մնացին հետաքննության համար:
Շերլոկ Հոլմսի վերադարձըԽմբագրել
Ամբողջ օրվա ընթացքում Վատսոնը մտածում էր գործի մասին՝ փորձելով գտնել խորհրդավոր սպանության բացատրությունը: Մոտ ժամը վեցին Վատսոնն անցնում էր այն տան մոտով, որտեղ տեղի էր ունեցել հանցագործությունը: Բարձրահասակ տղամարդը մուգ ակնոցներով պատմում էր տեղի ունեցածի մասին իր կարծիքը: Այդ մարդու ենթադրությունների Վատսոնի համար այնքան անմիտ էին, որ Վատսոնը որոշում է հեռանալ այդտեղից: Դրա հետ մեկտեղ նա բրդում է ծերունուն և գցում գրքերը: Ներողություն խնդրելով՝ Վատսոնն օգնում է ծերունուն հավաքել գրքերը և գնալ տուն: Սակայն որոշ ժամանակ անց նրան այցելում է հենց այդ ծերունին: Նա առաջարկեց Վատսոնին գնել իր գրքերից մեկը՝ ցույց տալով նրա դարակի վրայի դատարկ մասը: Վատսոնը թեքվում է, իսկ երբ ետ է թեքվում արդեն, տեսնում է հենց Շերլոկ Հոլմսին, որից հետո ուշաթափվում է: Ուշքի գալով՝ Վատսոնը ցանկանում է իմանալ, թե ինչպես է Հոլմսին հաջողվել ողջ մնալ: Հոլմսը պատմեց, որ նա չի եղել Ռեյխենբախի ջրվեժի մոտ և նրան հաջողվում է փախչել Մորիարտի գործընկեր գեներալ Մորանից: Գաղտնիքի մասին գիտեր միայն Շերլոկ Հոլմսի եղբայրը՝ Մայկրոֆտ Հոլմսը, և միայն դրա պատճառով էր, որ Հոլմսն ուներ ֆինանսական խնդիրներ: Հոլմսի համար կարևոր էր, որ նրան համարեն մահացած: Պրոֆեսոր Մորիարտի գործընկերների դատից հետո ազատության մեջ են մնում Հոլմսի երկու վտանգավոր հակառակորդները, որոնցից մեկը Մորանն էր:
Երկու տարի Հոլմսը ճամփորդել էր Տիբեթով, մի քանի օր անցկացրել Դալայ-Լամայի հետ, եղել է Պարսկաստանում, Մեքքայում, Խարթումում: Վերադառնալով Եվրոպա՝ Հոլմսը կանգ է առնում Ֆրանսիայում: Ռոնալդ Ադերի սպանության գործը ստիպում է Հոլմսին ինչքան հնարավոր է արագ վերադառնալ Լոնդոն:
Դատարկ տունԽմբագրել
Զրույցից հետո Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վատսոնը գնում են անմարդաբնակ տուն, որի պատուհաններից կարելի էր հետևել Բեյքեր սթրիթում գտնվող Հոլմսի տանը: Պատուհանների վարագույրներն իջեցված էին, սենյակը, որտեղ Հոլմսն էր մնում, վառ լուսավորված էր: Պատուհանի ֆոնում նկատվում էր Հոլմսի կրկնօրինակի ուրվապատկերը: Հոլմսը նկատեց, որ իր տանը ետևում են, տեսնելով դիտակալին, ով հետևում էր իրեն: Իմանալով դա՝ նա պատկերում է իր մոմե արձանը և դնում է իր սենյակում: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ տիկին Հադսոնը փոփոխում էր արձանի դիրքը: Վատսոնը նկատում է երկու մարդկանց, ովքեր իր կարծիքով պատսպարվում էին ցրտից ոչ հեռու այն տեղից, որտեղից նրանք հետևում էին իր սենյակին: Կեսգիշերից հետո տանը հայտնվում է Սեբաստյան Մորանը: Բացելով պատուհանը՝ նա հանում է զենքը և դնում է փողի ծայրը պատուհանագոգին: Նշան բռնելով՝ նա կրակում է նշանակետին: Կրակոցից անմիջապես հետո նրա վրա է հարձակվում Հոլմսը, սակայն Մորանը կարողանում է պատասխան տալ և բռնել Շերլոկի կոկորդից: Այդ ժամանակ Վատսոնը հարվածում է Մորանին իր ատրճանակի կոթով: Դրանից հետո Հոլմսը սուլոցի միջոցով կանչում օգնություն, և սենյակ են մտնում երկու ոստիկաններ և քննիչ Լեսթրեյդը: Սեբաստյան Մորանը կդատապարտվի Ռոնալդ Ադերի սպանության համար: Ըստ Հոլմսի, նրա սպանության պատճառը Ռոնալդ Ադերի կողմից խաբեբայությունն էր. եթե Մորանին հեռացնեին ակումբից, նա կզրկվեր իր միակ ֆինանսական աղբյուրից:
ԷկրանավորումԽմբագրել
Թվական | Անվանում | Երկիր | Ռեժիսոր | Հոլմս | Վատսոն |
---|---|---|---|---|---|
1929 | Շերլոկ Հոլմսի վերադարձը / The Return of Sherlock Holmes[3] | ԱՄՆ | Բեզիլ Դին[4] | Կլայվ Բրուկ[5] | Ռիվզ-Սմիթ[6][7] |
1980 | Շերլոկ Հոլմսի և Բժիշկ Վատսոնի արկածները[8] | ԽՍՀՄ | Իգոր Մասլեննիկով[9] | Վասիլիյ Լիվանով | Վիտալիյ Սալոմին |
1986 | Շերլոկ Հոլմսի վերադարձը / The Return of Sherlock Holmes[10] | ՄԹ | Փիթեր Համմոնդ | Ջերեմի Բրետ[11][12] | Էդվարդ Հարդվիկ[13] |
Պատմվածքի այն հատվածը, որտեղ Հոլմսը վերակենդանանում է, ներառված է Շերլոկ բրիտանական սերիալի յոթերորդ սերիայի մեջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Doyle A. C. The Return of Sherlock Holmes — George Newnes, 1905.
- ↑ Энциклопедия для детей. Всемирная литература. — ISBN 5-94623-107-3
- ↑ The Internet Movie Database։ «The Return of Sherlock Holmes (1929)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ TVGuide։ «Basil Dean: Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ The Internet Movie Database։ «Filmography of Clive Brook» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ The Internet Movie Database։ «Filmography of H. Reeves-Smith» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ TVGuide։ «H. Reeves-Smith» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ The Internet Movie Database։ «Priklyucheniya Sherloka Kholmsa i doktora Vatsona: Okhota na tigra (1980)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ Телеканал "Культура"։ «Масленников Игорь: «Всегда занимайтесь тем, что вам дарит судьба»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ The Internet Movie Database։ «The Return of Sherlock Holmes (TV Series 1986)» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ The Internet Movie Database։ «Jeremy Brett» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ TVGuide։ «Jeremy Brett Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08
- ↑ TVGuide։ «Edward Hardwicke Credits» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2010-10-08