«Դատարկ դեպք» (ռուս.՝ Пустой случай), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի սեպտեմբերի 20-ին «Նոր Ժամանակ» թերթում (№3793) «Շաբաթօրյակներ» բաժնում, Ան. Չեխով ստորագրությամբ։

Դատարկ դեպք
ռուս.՝ Пустой случай
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էսեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1886

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովի «Դատարկ դեպք» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ լույս է տեսել 1886 թվականի սեպտեմբերի 20-ին «Նոր ժամանակ» թերթում (№3793) «Շաբաթօրյակներ» բաժնում` Ան. Չեխով ստորագրությամբ։ 1887 թվականին տպագրվել է «Մթնշաղներ» ժողովածուում` ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակություններում։

Չեխովի կենդանության օրոք թարգմանվել է հունգարերեն և սերբախորվաթերեն։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Կ. Կ. Արսենևը «Դատարկ դեպք» պատմվածքի մասին այսպես է գրել. «Որսորդական արկածների պատճառով այն տեսանելի է դառնում բավականին ռելեֆային գծագրություններով, անհույս սիրահարված կնոջ և նիհար իշխանիկի տեսքով»[1]։

Քննադատ Ա. Ֆ. Բիչկովը «Դատարկ դեպք» պատմվածքը դասում է Չեխովի «ավելի քիչ հաջողված» ստեղծագործությունների շարքին` այն համարելով «ձգձգված»։

Ա. Ա. Ալեքսանդրովը Չեխովի ստեղծագործության մասին գրում էր... «Դատարկ դեպք» պատմվածքում նա կարողանում է քննել և ապշեցուցիչ արվեստով ռուսական «հալից ընկած իշխանիկի» մեջ ցուցադրել ծայրահեղ համակրելի գծեր, որոնք ուեզդում այլ կերպ չեն անվանել քան «պայծառափայլ դմբո», որը չի ցանկացել «միայն մեկ անգամ կյանքում ստել», որպեսզի «կանխիկով գրպանը մեկ միլիոն դնի»։

Ա. Ս. Գլինկան Չեխովի պատմվածքը դասել է այն ստեղծագործությունների շարքին, որոնք պարունակում են «այն բանի նկարագրությունը, թե ինչպես է իրականությունը ծիծաղում մարդկային երջանկության վրա»[2]։

Գործող անձինք խմբագրել

  • Պատմողը
  • Սերգեյ Իվանիչ` իշխանիկ, երկար բեղերով բարձրահասակ ամուրի թխահեր
  • Նադեժդա Լվովնա Կանդուրինա` անտառի տիրուհի
  • Գրոնտովսկի` Կանդուրինայի գլխավոր գրասենյակային ծառայող

Սյուժե խմբագրել

Պատմվածքը գրված է առաջին դեմքով։ Մի անգամ ամռանը պատմողը ծանոթ իշխանիկի հետ ուղևորվում է Շաբելսկի անտառ` աքար որսալու։ Անտառում նրանք հանդիպեցին մի անծանոթի (Գրոնտովսկու գլխավոր գրասենյակային ծառայողին) սնկերով, որը զգուշացնում է հանդիպած մարդկանց, որ այստեղ որսը արգելված է։ Որսն արգելել է անտառի տերը` Նադեժդա Լվովնան։ Գրոնտովսկին ասում է իր խնդիրը միայն որսորդներին զգուշացնելն է։ Որսորդները որոշում են տեսակցել անտառի տիրուհուն։ Տիրուհու վերաբերյալ շշուկներ էին պտտվում, որ ժամանակին նա սիրահարված է եղել իշխան Սերգեյ Իվանովիչին, որը եկել էր պատմողի հետ։ Բամբասանքների համաձայն` իշխանը փոխադարձությամբ չի պատասխանել, քանի որ Նադեժդան գեղեցիկ չէր, մեկ այլ ասեկոսեի համաձայն` տիրուհու հայրը իշխանին առաջարկել էր ամուսնանալ աղջկա հետ, իսկ իշխանը որոշել էր, որ իրեն իր տիտղոսով փորձում են գնել և վիճաբանել էր Նադեժդայի հոր հետ։ Դրանից հետո Նադեժդա Լվովնան ամուսնացել էր ոչ հարուստ Կանդուրինի հետ։ Հանդիպելով Նադեժդա Լվովնային պատմողը նկատել էր, որ իրականում գեղեցիկ չէր։ Որսորդներն ասացին գալու նպատակը, տիրուհուն դուր եկավ որսը թույլատրելու և արգելելու իրավունքը, բայց նա վճռականապես որոշեց արգելել եկվորներին որս անել «կամ բոլորին, կամ ոչ մեկին»։ Այդ ժամանակ պատմողն ասաց, որ իր հետ եկել է իշխանը։ Այդ տեղեկությունից Նադեժդա Լվովնա Կանդուրինան ցնցվեց և մտածմունքի մեջ ընկավ։ Հետո նա ասաց, որ արդարացի չէր լինի որսը թույլատրել միայն եկվորներին։ Հորդորները և նույնիսկ իշխանիկի կողմից թռչնի վրա կրակելը նրա մոտ խղճահարություն չառաջացրին։ Նադեժդա Լվովնան հրաժեշտ տվեց և գնաց։ Ելքի մոտ որսորդներին կանչեց սպասուհին և նրանց տվեց երկտող հետևյալ տեքստով «Սույնը հաձնողներին որսը թույլատրվում է, Ն. Կ.»:

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Пустой случай // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вестник Европы», 1887, № 12, стр. 770
  2. Волжский. Очерки о Чехове. СПб., 1903, стр. 62)

Արտաքին հղումներ խմբագրել