Դատական վիճակագրություն

Դատական վիճակագրություն, վիճակագրության ճյուղ, հասարակական, պետական կարգի, սեփականության, քաղաքացիների անձի, իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնող բոլոր պետական մարմիննևրի՝ դատարանի, դատախազության, ոստիկանության, ուղղիչ հիմնարկների, արբիտրաժի, նոտարիատի գործունեությանը վերաբերող հանցավոր երևույթների և քաղաքացիական իրավախախտումների քանակական հաշվառում։

Դատական վիճակագրությունն արտացոլում է այն հանցագործությունների, քաղաքացիական հարաբերությունների վերաբերյալ տվյալները, որոնք քննարկման առարկա են հանդիսացել քրեական և քաղաքացիական դատավարությունների համապատասխան փուլերում։ Դատական վիճակագրությունը ցույց է տալիս հանցագործությունների կատարման քանակը, արդարացվածների և դատապարտվածների կազմը, պարզում հանցագործությունների առաջացման պատճառը, ուսումնասիրում հանցագործությունների դեմ պայքար մղող մարմինների գործունեությունը։ Հետազոտում է քաղաքացիական գործերի շարժումը դատարաններում, իրավարարությունում, նոտարիատում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դատական վիճակագրություն» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 307