Դավիթ XI (Քարթլիի արքա)', Դաուդ խան, 16-րդ դար - մոտ 1579, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), եղել է Քարթլիի արքա։ Իսլամ ընդունելուց հետո պարսից շահ Թահմասպ I-ի կողմից նշանակվել է խան(1562-1578

Դավիթ XI
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝16-րդ դար
Մահացել է՝մոտ 1579
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Երկիր Սեֆյան Պարսկաստան
ՏոհմԲագրատիոնիներ
միապետ
ՀայրԼուսարաբ I
ՄայրԹամար Իմերեթցի
ԵրեխաներԲագրատ VII և Ռոստոմ
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի և իսլամ

Կենսագրություն խմբագրել

Դավիթը Քարթլիի թագավոր Սիմոն I-ի եղբայրն էր, ով իր երկրի ազատագրման համար երկար տարիներ պայքարել էր Սեֆյան Պարսկաստան-ի և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ XI-ը 1562 թվականին ներկայացել էր Թահմասպ I-ին, հրաժարվել քրիստոնեությունից և ստացել խան կոչումը։ Շահը, նրան նշանակելով Քարթլիի կառավարիչ, պարսկական բանակով ուղարկել էր իր իշխանությունը ի կատար ածելու։ Դավիթ XI-ը պարսկական օկուպացիոն ուժերի և մի քանի հավատարիմ ազնվականների հետ գնում է հաստատվելու Թբիլիսի-ի և Լուվեր Քարթլի-ի շրջաններում (Քարթլիի թագավորության մնացած մասը պատկանում էր Սիմոնին)։ Մրցակից եղբայրները իրար դեմ են դուրս գալիս մարտադաշտում։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Թբիլիսիի շրջակայքում, որը Սիմոնի կողմից պաշարված էր (1567 -1569)։ Պարսիկները իրենց ունեցած գերակշիռ զորուժի շնորհիվ հաղթում են, գերի վերցնում Սիմոնին և շղթայակապ ուղարկում Ալամութի բերդը։ Դաուդ խանը իր տիրապետության տակ է վերցնում ամբողջ Քարթլին։ Ինչպես նախկինում, նա Պարսկաստանին տարեկան տուրք (հարկ) է վճարում։ Հայրենասեր ուժերը Սաչինո Բարաթաշվիլու գլխավորությամբ ընդդիմանում են դավաճան կառավարչին։ 1578 թվականին Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև խախտվում է խաղաղությունը։ Թուրքական բանակը Լալա Շուստաֆա փաշայի գլխավորությամբ ասպատակում է երկիրը, և Դաուդ խանը ապաստան է գտնում Լոռիում։ Շահը ազատում է Սիմոնին, նրան վերականգնում գահին և ուղարկում կռվելու Օսմանյանների դեմ։ Դաուդ խանը Լոռին հանձնում է թուրքերին, իսկ ինքը փախչում է Ստամբուլ, այնտեղ ստանձնում երկու սանջակների կառավարման գործը։ Նրա որդիները՝ Բագրատը և Խոսրոն, կալվածքներ են ստանում Պարսկաստանում։ Նա Թուրքիայում ապրելու տարիներին կազմում է «Օսմանյան դարաշրջան» բժշկական տրակտատը և մի օրինակը ուղարկում հայրենիք։

Ընտանիքը և երեխաներ խմբագրել

Դավիթ XI-ը ամուսնացել է Ելենայի հետ (1569-1578) (Ալեքսանդր II Կախեթցու ազգականուհի)։ Ունեցել են հետևյալ երեխաները.

  1. Բագրատ II(Կախեթի թագավոր).
  2. Աղջիկ՝ ամուսնացած իշխան Հասանբեկ Բարաթաշվիլու հետ.
  3. Աղջիկ՝ ամուսնացած Արագվի Դուկի հետ.
  4. Աղջիկ՝ ամուսնացած Ադամսուլթան Անդրոնակիշվիլու հետ։ Նրանց աղջիկ Թամարը ամուսնացել է Լուսարբի հետ։ Դավիթը ունեցել է օրինական ժառանգ, որը Ռոստոմն է (Քարթլիի թագավոր)։

Արտաքին հղումներ խմբագրել

Biography of Simon I Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (In Georgian)