Դավիթ Սարգսյան (ֆիզիոլոգ)

ֆիզիոլոգ

Դավիթ Աշոտի Սարգսյան (սեպտեմբերի 23, 1947(1947-09-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2010(2010-01-07)[1], Մյունխեն, Գերմանիա), ռուս ֆիզիոլոգ, կինովավերագիր, արվեստաբան, համադրող, Ալեքսեյ Շչուսևի անվան Պետական ճարտարագիտական գիտահետազոտական թանգարանի տնօրեն[2]։

Դավիթ Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1947(1947-09-23)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 7, 2010(2010-01-07)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունռեժիսոր, կինոքննադատ, սցենարիստ, ֆիզիոլոգ և կինոռեժիսոր
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ Հայրը զինվորական էր, մայրը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի։

Դ․ Սարգսյանը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ «Մարդու ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է, ավելի քան տասը տարի աշխատել է Կենսաբանական ակտիվ նյութերի անվտանգության համառուսաստանյան գիտական կենտրոնում։ Մշակել է նոր դեղամիջոց՝ Ամիրիդին, որն օգտագործվում է Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։

1980-ականների կեսերից որպես երկրորդ ռեժիսոր Դ․ Սարգսյանն աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում, որպես կինոքննադատ՝ «Ռուսական միտք» (ռուս.՝ Русская мысль) թերթում և «Կինոսցենարներ» (ռուս.՝ «Киносценарии») ամսագրում։ Համառուսական հեռուստաընկերությունում աշխատել է որպես հեռուստահաղորդումների և վավերագրական ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր։ Մասնակցել է ավելի քան 20 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։

2000 թվականի հունվարի 1-ից աշխատել է որպես Պետական ճարտարագիտական գիտահետազոտական թանգարանի տնօրեն։

Դ․ Սարգսյանը եղել է Դոմ Նաշչոկին պատկերասրահի հիմնադիրներից մեկը, համակարգել է Մոսկվա - Բեռլին.1950-2000։ Ճարտարապետություն» և Վենետիկի բիենալեի «Երկու թատրոն» ցուցահանդեսները։

Եղել է պատմական ճարտարապետական ժառանգության ակտիվ պաշտպան, դեմ է եղել Մոսկվայի պատմական վայրերի վերակառուցմանը, ինչպես նաև Մոսկվա հյուրանոցի և Ցարիցինոյի պալատական համալիրի վերակառուցմանը։

Դ․ Սարգսյանը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում 2010 թվականի հունվարի 7-ին, 63 տարեկան հասակում։ Թաղվել է Մոսկվայում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը։ 2011 թվականին գերեզմանի վրա հուշարձան են կանգնեցրել ճարտարապետներ Յուրի Գրիգորյանը և Ալեքսանդր Բրոդսկին։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ընկեր Կոլլոնտայը և նրա սիրելիները
  • Աննա Կարամազոֆ
  • Վոկալ զուգահեռներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • пресс-досье на сайте музея архитектуры
  • Пресс-портрет на яндекс.новости
  • http://www.snob.ru/fp/entry/11199(չաշխատող հղում)
  • «Умер директор музея архитектуры имени Щусева Давид Саркисян» (ռուսերեն). Lenta.ru. 2010 թ․ հունվարի 7. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  • «Умер директор Музея архитектуры Давид Саркисян». Вести.Ru. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)