Դավիթ Սաթյան
Դավիթ Արամի Սաթյան (օգոստոսի 17, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013)։ Հայ կոմպոզիտոր, երգահան։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011) Արամ Սաթյանի որդին է։
Դավիթ Սաթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1979 (45 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Սաթյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 17-ին Երևանում, հայ կոմպոզիտոր Արամ Սաթյանի ընտանիքում։ 1993 թվականին ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, 1996 թվականին՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, որն ավարտել է 2001 թվականին (Արամ Սաթյանի դասարան)։ 2002-2004 թվականներին կատարելագործվել «Maastricht» երաժշտական ակադեմիայում (Ջ. Սլանգենի դասարան, Հոլանդիա), 2009 թվականին՝ Լոնդոնի «King’s College» համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավարներ՝ Ջ. Բենջամին, Ս. Միլստայն)։
Հեղինակել է «Երեք ակնթարթ» նվագախմբային կոնցերտը, «In Memoriam»-ը՝ ջութակի և նվագախմբի, «Non Stop» և «Pass» (մաս 1, 2, 2003, 2007) ստեղծագործությունները՝ փողային նվագախմբի, դաշնամուրի և կոնտրաբասի համար, կվարտետներ (№ 1, «Duplex», «Tango à la Modern»), դաշնամուրային, անսամբլային («Տարօրինակ ժամանակներ»՝ 15 մենակատարի համար և այլն), ջազային և այլ գործեր։
Մրցանակներ
խմբագրել- 2003 – Ջազային դաշնակահարների «Լեյդենի ջազային մրցույթի» 1-ին մրցանակ (Հոլանդիա),
- 1998 – Հայ կոմպոզիտորների միության հատուկ մրցանակ,
- 2008 – Ջազային դաշնակահարների մրցույթի 2-րդ մրցանակ (Շվեյցարիա),
- 1996 – «Ամադեուս» միջազգային մրցույթի ոսկե մեդալ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |