Դավիթ Նալչաջյան
Դավիթ Նալչաջյան (օգոստոսի 31, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սաքսոֆոնահար, ջազային երաժիշտ։
Դավիթ Նալչաջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց |
Մասնագիտություն | սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Նալչաջյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 31-ին՝ Երևանում[1]։ Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ սաքսաֆոնահար Ալեքսանդր Մանուկյանին դասարանում։ 1996-2001 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի մոտ սովորել է ջազի վարպետություն։ Որպես ուսուցիչ աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, իսկ որպես երաժիշտ՝ «Արարատ» փողային և Մանկական ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ ջազային նվագախմբերում։
Դավիթ Նալչաջյանը եղել է «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի անդամ, որի հետ զուգահեռ ջազ է նվագել ակումբներում։ նվագել է նաև երաժիշտ Արսեն Ներսիսյանի ղեկավարած «Ֆանքի բրաս» խմբում, ինչպես նաև Հայաստանի հեռուստառադիոընկերության պետական ջազային նվագախմբում[2]։
1998 թվականից հանդիսացել է «Armenian Navy Band» խմբի անդամ։ Խմբի հետ լԴավիթ Նալչաջյանը մասնակցե է աշխարհի մի շարք հեղինակավոր երաժշտական փառատոների, նվագել է ի երաժիշտներ Ջո Զավինուլի, Քարիմ Զիադի, Իգոր Բութմանի, Բորիս Գրեբենշիկովի հետ։
Որպես սաքսաֆոնահար 2001 թվականից աշխատել է Հայաստանի պետական ջազ նվագախմբում։ Ընդգրկվել է երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր,Արմեն Հյուսնունցի հիմնած «Արտասաքս» կվարտետի խմբում։
2004-2009 թվականներին Դավիթ Նալչաջյանը նվագել է «Կատուներ» խմբում, ձայնագրվել է ձայնասկավառակներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Դավիթ Նալչաջյան». zarkfoundation.com.
- ↑ «Դավիթ Նալչաջյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.