Դավիթ Գ (Աղթամարի կաթողիկոս)

Դավիթ Գ, Աղթամարի կաթողիկոս 1393 թվականից, ծննդյան թվականը անհայտ է, մահացել է 1433 թվականին։ Հաջորդել է Զաքարիա Բ Նահատակին։ 1408-1410 թվականներին պայքարել է Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտների դեմ։ Վերջիններս ցանկանում էին Դավիթ Գ-ին գահընկեց անելով՝ Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը միացնել Սսի Հայոց ընդհանրական աթոռին, սակայն դա նրանց չի հաջողվում։ Դավիթ Գ-ն աթոռակից է ձեռնադրում և իրեն հաջորդ է հռչակում եղբորորդուն (հետագա Զաքարիա Գ կաթողիկոս)։ Կաթողիկոսը մի քանի վանքերին կից հիմնում է դպրոցներ(դպրեվանքեր)։ 1431 թվականին քրդական ցեղերը գրավում են Աղթամարը, և Դավիթ Գ-ն ստիպված հեռանում է Մոկաց Կեցան գավառի Ուրանց գյուղը։ Սակայն նա, երկու տարի անց քուրդ ցեղապետի հետ համաձայնության գալով, վերստանում է գահը։

Դավիթ Գ
Մահացել է1433
Մասնագիտությունքրիստոնյա քահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 303