Դավիթ Սարգսյան (ազատամարտիկ)

(Վերահղված է Դավիթ Գ. Սարգսյանից)
Այս հոդվածը հայ ազատամարտիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Գրիգորի Սարգսյան (1972 դեկտեմբերի 5, Ստեփանակերտ - 1994 հունվարի 15, Հորադիզ), հայ ազատամարտիկ։

Դավիթ Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1972(1972-12-05)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 15, 1994(1994-01-15) (21 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1989 թ. ընդունվել է Լենինգրադի կինոռեժիսուրայի ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը, իսկ 1991 թվականին տեղափոխվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Ծառայել է 4-րդ գումարտակում, մասնակցել Բերձորի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզի մարտերին[1]։

Զոհվել է 1994 թվականի հունվարի 15-ին, Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Ծանոթագրություններ

խմբագրել