Դավիթ Բաղիշեցի, ժամանակագիր, ծնվել է Բաղեշում (ծննդյան թվականը անհայտ է), 29.12.1673 թ.։ Աշակերտել է Բաղեշի հոգևոր առաջնորդ Մեսրոպ վարդապետին։ Նա 1641 թ.-ին ձեռնադրվել է քահանա, 1647 թ.-ին՝ վարդապետ, 1651 թ.-ին դարձել է Բաղեշի Խնդրակատար Ս. Աստվածածին վանքի վանահայրը, իսկ կյանքի վերջին տարիներին եղել է Առաքելոց վանքի վանահայր։ Ընդօրինակել է տվել մի շարք ձեռագրեր։ Հիմնական աշխատությունը Ժամանակագրությունն է։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև հեղինակի ապրած ժամանակը՝ 1662 թ.։ Երկրորդ մասը ընդհանուր պատմությունն է, որն սկսվում է Աստվածաշնչով և ավանդական զրույցներով ու ավարտվում է թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման (1453 թ.) փաստով։ Ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր հեղինակների աշխատություններից (Աստվածաշունչ, Հոմերոս, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ և այլն։ Արժեքավոր տեղեկություններ կան Բաղեշում կատարված դեպքերի վերաբերյալ։

Դավիթ Բաղիշեցի
Ծնվել էանհայտ
Բաղեշ
Մահացել էդեկտեմբերի 29, 1673(1673-12-29)
Բաղեշ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտպատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 302