Դավիդ Դոուդերա
Դավիդ Դոուդերա (չեխ․՝ David Douděra, մայիսի 31, 1998[1], Բրանդիս նադ Լաբեմ Ստարա Բոլեսլավ), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Չեխիա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1998[1] (26 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բրանդիս նադ Լաբեմ Ստարա Բոլեսլավ | ||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԴոուդերան «Շավերով», «Վիկտորիա Ժիժկով», «Մետեոր» և մայրաքաղաքային «Դուկլա» ակումբների սան է։ 2017 թվականին «Սիգմայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում։ 2018 թվականի հուլիսի 20-ին «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Դուկլայի» կազմում[2]։ 2020 թվականի սկզբին Դոուդերան տեղափոխվել է «Մլադա Բոլեսլավ»։ Փետրվարի 14-ին «Դինամո Չեսկե-Բուդեյովիցեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմումу[3]։ 2021 թվականի մարտի 7-ին «Դինամո Չեսկե-Բուդեյովիցեի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Մլադա Բոլեսլավի» կազմում[4]։
2022 թվականի ամռանը Դոուդերան տեղափոխվել է մայրաքաղաքի «Սլավիա»։ Հուլիսի 31-ին «Գրադեց-Կրալովեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[5]։ Օգոստոսի 21-ին «Պարդուբիցեի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Սլավիայի» կազմում։ Եվրոպայի լիգայի 2023/2024 խաղարկության մոլդովական «Շերիֆի»[6], շվեյցարական «Սերվետի»[7] և իտալական «Միլանի»[8] դեմ խաղերում դարձել է մեկական գոլի հեղինակ։ 2023 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Չեխիայի գավաթը։
Միջազգային կարիերա
խմբագրել2023 թվականի մարտի 24-ին Լեհաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Դոուդերան նշել է իր նորամուտը Չեխիայի հավաքականի կազմում[9]։ Նոյեմբերի 20-ին Մոլդովայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։
Հավաքականում ելույթների վիճակագրություն
խմբագրել- 2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Խաղերը Չեխիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 24 մարտի, 2023 | Լեհաստան | 3:1 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
2 | 20 հունիսի, 2023 | Չեռնոգորիա | 4:1 | - | Ընկերական խաղ | |
3 | 12 հոկտեմբերի, 2023 | Ալբանիա | 0:3 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
4 | 15 հոկտեմբերի, 2023 | Ֆարերյան կղզիներ | 1:0 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
5 | 17 նոյեմբերի, 2023 | Լեհաստան | 1:1 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
6 | 20 նոյեմբերի, 2023 | Մոլդովա | 3:0 | 1 | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
7 | 22 մարտի, 2024 | Նորվեգիա | 2:1 | - | Ընկերական խաղ | |
8 | 26 մարտի, 2023 | Հայաստան | 2:1 | - | Ընկերական խաղ |
Գոլերը Չեխիայի հավաքականում
խմբագրել№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 20 նոյեմբերի, 2023 | Անդրուվ, Օլոմոուց, Չեխիա | Մոլդովա | 1:0 | 3:0 | ԵԱ-2024 որակավորման փուլ |
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
- Չեխիայի գավաթակիր - 2022/2023
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Դուկլա Պրահա VS. Վիկտորիա Պլզեն 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 20.
- ↑ «Դինամո Չեսկե-Բուդեյովիցե VS. Մլադա Բոլեսլավ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Դինամո Չեսկե-Բուդեյովիցե VS. Մլադա Բոլեսլավ 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Գրադեց Կրալովե VS. Սլավիա Պրահա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Սլավիա Պրահա VS. Շերիֆ 6:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Սլավիա Պրահա VS. Սերվետ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Միլան VS. Սլավիա Պրահա 4:2» (անգլերեն). soccerway.com. 2024 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Չեխիա VS. Լեհաստան 3:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Չեխիա VS. Մոլդովա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.