Դավանական կազմակերպություն

Դավանական կազմակերպություն, կազմակերպություն, որի արժեքները հիմնված են հավատքի կամ հավատալիքների վրա, ունի որևէ հավատքի արժեքների վրա հիմնված առաքելություն, և իր աշխուժակներին (ղեկավարներ, անդամներ, կամավորներ) հավաքագրում է հիմնականում որևէ հավատքի պատկանող խմբից։ Հավատքը, որին առնչվում է կազմակերպությունը, կարող է գիտականորեն չլինել դասակարգված որպես կրոն։ «Դավանական կազմակերպություն» եզրույթն ավելի ներառական է, քան «կրոնական կազմակերպություն»–ը, քանի որ կարող է տարածվել նաև անթեմական կրոնների վրա[1][2]։

Դավանական կազմակերպությունները «տակից աճող» կազմակերպություններ են, որոնք հիմնականում ակտիվ են տեղական, սակայն նաև միջազգային մասշտաբով[3]։ Նրանց հիմնական ֆինանսավորումը գոյանում է անդամների նվիրատվություններից, սակայն դրանք կարող են նաև ստանալ պետական կամ միջազգային դրամաշնորհներ[4][5]

Այդ եզրութաբանությունն օգտագործվում է պետական, միջպետական և ոչ պետական համատեքստերում[4][6][7][8][9]։

Համաշխարհային բանկը կազմել է միջազգային դավանական կազմակերպությունների ցանկ[10]։

Հասարակական և միջազգային դեր խմբագրել

Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ դավանական կազմակերպությունները շատ հաճախ առաջինն են հումանիտար օգնություն մատակարարելու գործում։ Դրանք համագործակցում են պետական և միջազգային կազմակերպությունների հետ և կարող են դրանց օգնել հասկանալ համատեքստը և տեղական նրբությունները[11]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ դավանական կազմակերպությունները մեծ դեր են խաղում անդրսահարյան Աֆրիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով հիվանդ մարդկանց խնամքի և հիվանդության կանխարգելման գործում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bielefeld, Wolfgang; Cleveland, William Suhs (2013 թ․ հունիսի 1). «Defining Faith-Based Organizations and Understanding Them Through Research». Nonprofit and Voluntary Sector Quarterly (անգլերեն). 42 (3): 442–467. doi:10.1177/0899764013484090. ISSN 0899-7640.
  2. Bernard POISSON, « Schéma d’analyse de l’organisation religieuse », Sociologie et sociétés, vol. 1, no 2,‎ 2, novembre 1969, p. 147–170
  3. Ferris, Elisabeth (June 2005). «Faith-based and secular humanitarian organizations» (PDF). International Revue of the Red Cross. ICRC. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Faith-Based Organizations FAQ». www.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  5. «How Is a Faith-Based Nonprofit Different From Other NPOs?». About.com Money. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  6. «Faith-Based & Community Organizations». www.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  7. «The President and Vice President Speak at the Easter Prayer Breakfast». The White House. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  8. «Faith-based organizations | Education | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  9. «Development Dialogue on Values and Ethics – Partnerships with Faith-Based Organizations». web.worldbank.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  10. «Development Dialogue on Values and Ethics – Directory of Faith-based Organizations». web.worldbank.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  11. Les organisations confessionnelles et chefs religieux, partenaires essentiels de l’action humanitaire
  12. Faith-based organizations play a major role in HIV/AIDS care and treatment in sub-Saharan Africa