Դավաճանություն (ֆիլմ, 1967)

«Դավաճանություն» (ռուս.՝ «Измена»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Թահիր Սաբիրովը 1967 թվականին «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում[1][2]։

Դավաճանություն
Ժանրդրամա
Թվական1967
ՌեժիսորՏախիր Սաբիրով
Սցենարի հեղինակԻվան Լուկովսկի, Տախիր Սաբիրով և Ջալոլ Իկրամի
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի օգոստոսի 7-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1920-ական թվականներին Միջին Ասիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Կարմիր բանակի ջոկատը դուրս է գալիս բասմաչների շրջապատումից, որոնք դարան են սարքել։ Դուրս գալով դարանից՝ կարմիրբանակայինների հրամանատար Ասադը, զինկոմին մեղադրելով դավաճանության մեջ, նրան դատապարտում է գնդակահարության և դատավճիռն ի կատար է ածում։ Քարիմը՝ մահապատժի ենթարկված զինկոմ Սաֆարի որդին, փորձում է իր հոր անմեղության ապացույցներ գտնել։ Մինչդեռ Ասադը գաղտնի համաձայնության է գալիս բասմաչների հետ։ Նրա պատճառով զոհվում են նաև այլ կարմիրբանակայիններ։ Սակայն, բարդ իրավիճակում հայտնվելով, բասմաչները որոշում են ազատվել հնարավոր դավաճանից և վերացնել երկերեսանի Ասադին

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Թահիր Սաբիրով
  • Սցենարիստներ՝ Իգոր Լուկովսկի, Թահիր Սաբիրով, Ջալոլ Իկրամի
  • Օպերատոր՝ Անվար Մանսուրով
  • Կոմպոզիտոր՝ Ֆատտոխ Օդինա
  • Նկարիչ՝ Դավիթ Իլյաբաև

Մրցանակներ խմբագրել

  • 1968 — մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Անվար Մանսուրով) Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ղազախստանի կինոփառատոնում Ֆրունզեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դավաճանություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Դավաճանություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել