Դավաթի Ստելա (վրաց.՝ დავათის სტელა), Վրաստանի Դուշեթի շրջանի Դավաթ գյուղում հայտնաբերված քարե հարթաքանդակ[1][2] ։ Վերջինիս վրա պատկերված են երկու հրեշտակապետեր Միքայելը և Գաբրիելը, ովքեր ձեռքերում պահում են ձեռագիր մագաղաթ՝ հին վրացական ասոմթավրուլի այբուբենի տեսքով։ Սա այբուբենի առաջին պատկերն է, որը հասել է մեր օրեր։

ႠႡႢႣႤႥႦ

ჁႧႨႩႪႫ

ႬჂႭႮႯ

ႰႱႲჃႴႵႶ

ႷႸႹႺႻႼ

ႽႾჄႿჀ

Դավաթի Ստելան թվագրվում է 4-6-րդ դարերին։ Երեք տառերին՝ (կ), (տ) և (ճ), կան նշումներ նշանի տեսքով։ Ռ․ Ռամիշվիլու կարծիքով դրանք համապատասխանում են որոշակի թվերի։ 5000, 300 և 20 հավասար է 5320 (հին վրացական տեքսերում թվերը նշանակվում էին տառերով)։

Հաշվի առնելով, որ աշխարհի ժամանակագրությունն ըստ Աստվածաշնչի հաշվարկվում է մ․ թ․ ա․ 5604 թվականից, ստացվում է՝ 5604-5320=284 թվականը մեր թվարկությունից առաջ։ Վերջինս էլ համարվում է Փարնավազ I թագավորի կողմից վրացական այբուբենի հիմնադրման թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Abramishvili, G & Aleksidze, Z. (1990), "A national motif in the iconographic programme depicted on the Davati Stela". Le Muséon, Vol. 103. # 3-4: 283-292
  2. Davati Holy Virgin Church Արխիվացված 2012-02-25 Wayback Machine. Regional Administration of Mtskheta-Mtianeti. Accessed on November 14, 2009

Գրականություն խմբագրել

  • Abramishvili, G & Aleksidze, Z. (1990), "A national motif in the iconographic programme depicted on the Davati Stela". Le Muséon
  • რ. რამიშვილი, აღმოჩენა სოფელ დავათში. ”მნათობი”, 1986, #8
  • კ. წერეთელი, სტელები სოფელი დავათიდან. ”ძეგლის მეგობარი”, 1984 #68