«Դաստիարակ», պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1873-1874 թվականների, Թեոդոսիայում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Տ․ Տեովլեթյան։

Իր խնդիրն է համարել ընթերցողներին օգնել գյուղատնտեսության, արհեստների, վաճառականության, մանկավարժությանան, առողջապահության և այլ հարցերում։ Տպագրել է նաև հոդվածներ աշխարհագրության, պատմության, բնագիտության, բուսաբուծության վերաբերյալ, պաշտոնական տեղեկություններ, տարբեր լուրեր։ Ընտանիքի և կենցաղի հարցերում կարևոր դեր է հատկացրել կնոջը, շեշտել նրա գրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Անդրադարձել է նաև գեղարվեստի խնդիրներին, նյութեր տպագրել Հովհաննես Այվազովսկու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296