Դաստակերտ (Մարտակերտի շրջան)
Դաստակերտ, գյուղ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Իրանք գավառում։ Հետագայում ամայի գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Մտնում էր Տոնաշեն համայնքի մեջ։
Գյուղ | |
---|---|
Դաստակերտ | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Մարտակերտի |
Առաջին հիշատակում | XII դար |
Այլ անվանումներ | Դաստագի, Դաստագիր, Դաստագյուլ, Դաստակեր, Դաստակիր, Դաստերգյուլ |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Տեղաբնականուն | դաստակերտցի |
Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մետ։ Այդ ժամանակվանից գյուղն ամայի է։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղը հանդիսացել է Վաչագան թագավորի աղջիկներից մեկի ամառանոցը, որի պատճառով էլ կոչվել է Դաստակերտ։
Պատմություն
խմբագրելԲնակավայրի մասին հիշատակվում է XII-XIII դարերից։ Գյուղի ավերակների տեղում XX դարի սկզբին Շուշիից ու Զանգեզուրից եկածները հիմնել են նույն անունով փոքրիկ գյուղ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղն ուներ XIV դարի եկեղեցի։ XIV դարում եկեղեցում ընդօրինակվել է ձեռագրեր։ Եկեղեցին կառուցել է Վաչագան թագավորի աղջիկը, որի գերեզմանը գտնվում է այդ եկեղեցու մեջ։
1985 թվականի դրությամբ պահպանվել էր կիսավեր եկեղեցին, որի վրա կար 1276 թվականի մի արձանագրություն, և անտառի տակ թաղված գերեզմանատունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 38