Դառնամատիտեղ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Russulales
Ընտանիք Դառնամատիտեղայիններ (Russulaceae)
Ցեղ Դառնամատիտեղ (Russula)
Pers., 1797

Դառնամատիտեղ (լատին․՝ Russula), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղների ընտանիքի ցեղ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 280, Հայաստանում՝ 33 տեսակ։ Տարածված է անտառաշատ մարզերում (1100-2100 մ բարձրություններում)։ Հանդիպում է մայիս-հոկտեմբերին։ Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են. համակեցության մեջ են մտնում ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ։

Կառուցվածք խմբագրել

Գլխարկը (տրամագիծը՝ 3-20 սմ) ունի վառ գունավորում, սկզբում կլոր է, կիսակլոր կամ բլթակաձև, հետագայում՝ տափակ, թեթևակի ձագարաձև, եզրերը՝ հարթ կամ ներծալված։ Մաշկը լորձնային է, հեշտությամբ պոկվում է պտղամսից։ Պտղամիսը սպիտակ է, մսոտ, տարբեր համերի (անալի, կծու, դառը կամ քաղցր)։ Թիթեղները լայն են՝ խիտ դասավորված, սպիտակ կամ դեղնավուն, մի փոքր իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը (երկար՝ 2-18 սմ, հաստ՝ 1-4 սմ) գլանաձև է, ստորին մասում լայնանում է կամ նեղանում, սկզբում սպիտակ է, հետագայում՝ դեղին, վարդագույն կամ մոխրագույն։

Կիրառում խմբագրել

Ցեղի գրեթե բոլոր տեսակները համային բարձր հատկանիշներով օժտված ուտելի սնկեր են։ Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած։ Կծու կամ դառնահամ տեսակները սննդի մեջ օգտագործում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնամատիտեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնամատիտեղ» հոդվածին։