Դաշույն (մ.թ.ա. 13-12-րդ դարեր, Արթիկ)

Դաշույն, մ.թ.ա. 13-12-րդ դարերում Արթիկում հայտնաբերված սեպաձև շեղբով միաձույլ դաշույն, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2346-331 համարի ներքո։

Դաշույն
նյութբրոնզ
բարձրություն44 սմ
լայնություն4․6 սմ.

Նկարագրություն խմբագրել

Երկսայր դաշույնը երկու երեսից զարդարված է ակոսներով, որոնց միջև գալարվող օձի մեկական ռելիեֆներ են։ Դաշույնը պատրաստված է տեխնիկական բարդ եղանակով՝ երկգույն մետաղի օգտագործումով (դեղին մակերեսի վրա ընդելուզված են կարմրագույն պղնձե ռելիեֆներ)։ Շեղբի վերին՝ լայնացող մասում փորագրված է վազող պարույր։ Դաստակը խողովակաձև է՝ կիսագնդաձև գլխիկով։ Գլխիկի վրա՝ եռանկյունաձև միջնորմապատերով առանձնացված հատվածներում, պահպանվել են փայտյա ներդիրներ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM

.