Դանկո, Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի երրորրդ մասի հերոսը, ով իրեն զոհաբերեց հանուն ժողովրդի և նրանց փրկեց իր վառվող սրտի օգնությամբ։ Ռոմանտիկ հերոսի կերպարը կապված է հեղինակի «հաղթահարված բայրոնիզմի» հետ[1], միաժամանակ տվել է նիցշեստական մոտիվներ։

Դանկո
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Ներկայացված էՊառավ Իզերգիլը
Սեռարական
 Danko Վիքիպահեստում

Կրիվոյ Ռոգում տեղադրվել է Ալեքսանդր Վասյակինի քանդակած հերոսի կիսանդրին։

Գաղափար։ Կերպարի դիցաբանական և գրական հիմք խմբագրել

 
Պրոմեթևսը մարդկանց կրակ է բերում

«Գեղեցիկ երիտասարդի» կերպարը մարդկանց կարողացել է դուրս բերել խավարից և ճահճուտներից։ Գորկին այս պատմվածքը գրել է Բեսարաբիայում և Ռումինիայում ճամփորդելուց չորս տարի հետո, որտեղ կիսվել է այնտեղ անցկացրած տպավորություններով[2]։ «Դանկո» անունը, ըստ «Դառը և մոլդովական ժողովրդական բանահյուսություն» գրքի հեղինակ Գեորգե Բոգաչի, վերցված է գնչուական լեզվից և թարգմանաբար նշանակում է «փոքրիկ որդի»[3]։ Վառվող սրտով պատանու մասին պատմության մեջ արտացոլված է սուպեր հերոսների մասին պատկերացնումները, որոնց արարքները հանգեցնում են մշակութային ճեղքմանը և մարդկության առաջ բաց են անում նոր գիտելիքներ։ Մաքսիմ Գորկու ստեղծագործությաունները հետազոտող Իրինա Գույսը համարում է, որ Դանկոյի դիցաբանական նախորդներից մեկը եղել է Պրոմեթևսը, որը մարդկանց տվել է կրակ՝ «նրանց միավորում է միևնույն տարրը»։ Ընդ որում, գրականագետը նշում է, հին հունական դիցաբանության տիտանի ընդհանուր ծավալները և Պառավ Իզերգիլը պատմվածքի հերոսի գործողությունները այնուամենայնիվ համեմատելի չեն[4]։ Հին Հունաստանի ներկայացուցիչ փիլիսոփա Էմպեդոկլեսը շարունակում է գրականագետ Իրինա Երյոմինի գործը։ Գորկին լինելով կրակապաշտ, լավ ծանոթ էր Էմպեդոկլեսի Բնության մասին աշխատանքին, որտեղ հիշատակվում էր, որ կրակի գոյությունը պատմվածքում ըստ էության հիմնավորված է՝

  Դանկոյի վառվող սրտի կրակը անհետք չի կորել, որը կապված է տիեզերքի հետ...Այն փաստը, որ Դանկոյի վառվող սիրտը ծնվել է Գորկու գեղարվեստական երևակայության մեջ, Էմպեդոկլեսը ասում է, որ կրակի թեման արտացոլվում է նրա աշխատանքներում[5]։  

Գորկին Պառավ իզերգիլ ը պատմվածքի ստեղծելուց հետո խոստովանեց, որ Դանկոյի կերպարից անբաժանելի էր շվեդ գրող XIX- XX դարերի ստեղծագործ, մտավորականության մտքի վարպետ Յուհան Ավգուստ Ստրինդբերգը։ Dagens Nyheter թերթում հրապարակված հոդվածում գրողը հերոսին համեմատում է Ստրինբերգի «Դանկոյի պոետ»֊ի հետ, քանի որ երկուսն էլ լուսավորեցին մարդկանց, և իրենց կյանքը զոհեցին ազատության ճանապարհին[6]։ «Պոետ» բառը բացակայում է լեգենդից, և վերջին հիշատակումն այն է, որ հեղինակի դիզայնից դեպի մարմնացում ճանապարհին Դանկոյի կերպարը կարող է փոխվել։

Նիցշեական մոտիվները Դանկոյի կերպարում խմբագրել

Ինչպես նշել է կենսագիր Պավել Վալերևիչը, խորհրդային գիտության մեջ պրոլետարական հեղինակի ստեղծագործություններում երկար ժամանակ եղել է նիցշեական թեման։ Այնուամենայնիվ դա եղել է Պոլիշինելի գաղտնիքը։ Համայնքում լավ գիտեին երիտասարդ Գորկու վերաբերմունքը Ֆրիդրիխ Նիցշեի ուսմունքի հանդեպ[7]։ Գրականագետ Վսևոլոդ Կելդիշի խոսքերով 1890-ական թվականներին Ալեքսեյ Մաքսիմովիչը հետաքրքրված էր ապստամբ անատներով, քանի որ նրանք ունեն հզոր ստեղծագործական էներգիա։ Դանկոն ներառված է այդպիսի հերոսների ցանկում, ովքեր իրենց սիրտը տվեցին հանուն մարդկանց[8]։

Գորկու երիտասարդ կուռքերից է եղել նաև բուլղարացի բանաստեղծ Պենչո Սլավեյկովը, քանի որ նա իր ստեղծագործություններում առաջ է քաշել ուժեղ անհատականության գաղափարը։ Սլավեյկովի գրած աշխատանքների թվում հետազոտողները առանձնացնում են «Սրտերի սիրտը» պոեմը, որտեղ նկարագրված է անգլիացի ռոմանտիկ պոետ Պերսի Բիշի Շելլիի կյանքը։ Ըստ Իրինա Երյոմինի, Շելլիի և Դանկոյի միջև գոյություն ունի կապ, նրանց սրտում «այրվում է արև»[9]։

Դանկո և Լարրա խմբագրել

Հետազոտողները նշել են, որ Լարրայի և Դանկոյի պատմության մեջ հայտնվելը պատահական չէ։ Հերոսները համակցված են միմյանց հետ, ինչպես «սևն ու սպիտակը, կյանքն ու մահը, սերը և ատելությունը, բարին և չարը»։ Լարրան համեմատվում է արծվի հետ, քանի որ նա սովոր է բոլորին վերևից նայել, իսկ Դանկոն նրա հակապատկերն է[10]։ Լարրայի Պատմությունը զարգանում է, նա պատժվում է և դատապարտվում մենակությամբ։ Գրականագետ Բորիս Բյալիկը նշում է՝ ավելի վատ տառապանք չկա, քան մենակությունը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ерёмина И. Ф. М. Горький и П. Славейков. Черты ницшеанства в образах романтических героев // Неизвестный Горький / Барахов В. С.. — М.: Наследие, 1995. — С. 206—214. — ISBN 5-201-13207-3
  • Максимова В. А. Старуха Изергиль. Примечания // М. Горький. Собрание сочинений в 16 томах. — М.: Правда, 1979. — Т. 1. — С. 413—414.
  • Бялик Б. А. Судьба Максима Горького. — М.: Художественная литература, 1986.