Դանլոպ (պանիր)

բրիտանական պանիր

Դանլոպ (անգլ.՝ Dunlop), բրիտանական փափուկ պանիր՝ Այրշիրի տավարի անարատ կաթից պատրաստված։

Դանլոպ
անգլ.՝ Dunlop
Տեսակբրիտանական պանիր
Առաջացման երկիրՇոտլանդիա
ՏարածաշրջանԱյրշիր
Կաթկովի կաթ
Հասունացման ժամանակաշրջան6-12 ամիս
Հայտնի է17-րդ դար
ԱնունովԴանլոպ


Ֆերմա Այրշիրում,որտեղ պատրաստվուն էր Դանլոպ պանիրը (2007 թվականի դրությամբ)

Պատմություն խմբագրել

17-րդ դարում Դանլոպ պանիրը ձեռք բերեց մեծ ճանաչում և տարածում։ Դրա բաղադրատոմսը և պատրաստման եղանակը ստեղծել է մի կին՝ Բարբարա Գիլմոր անունով։ Նա շոտլանդացի էր, բայց տեղափոխվել էր Իռլանդիա։ Նա պանիր արտադրողներից սովորեց տեղական բաղադրատոմսեր և սկսեց պատրաստել կաթնաշոռ անարատ կաթից[1]։ 1688 թվականին Բարբարա Գիլմորը վերադարձավ Շոտլանդիա և ամուսնացավ ֆերմեր Ջոն Դանլոպի հետ[2]։ Նա համադրեց պանրի մի քանի բաղադրատոմսեր և սկսեց յուրօրինակ պանիր պատրաստել։ Այն ժամանակ Շոտլանդիայում անարատ կաթից պանիր չէր արտադրվում, և նման նորամուծության համար նույնիսկ կարող էին մեղադրվել կախարդության մեջ։ Կարծիք կա, որ Դանլոպ պանրի բաղադրատոմսի հեղինակը կարող էր բոլորովին այլ մարդ լինել, որի անունը պատմության մեջ միգուցե չպահպանվեր, բայց հենց Բարբարա Գիլմորը նպաստեց Շոտլանդիայում այդ պանրի տարածմանը։ Նա ճանապարհորդում էր և վաճառականներին ծանոթացնում ապրանքի հետ, որոնք իրենց հերթին վաճառում էին Դանլոպ պանիրը Գլազգոյում։ 18-րդ դարի վերջին Դանլոպ պանրի պատրաստման տեխնոլոգիան տարածվեց Շոտլանդիայի բոլոր քաղաքներում՝ փոխարինելով ոչխարի կաթից պատրաստված պանրի մյուս տեսակներին։ 19-րդ դարի սկզբին պանրի արտադրության այս տեխնոլոգիան սկսեց ակտիվորեն օգտագործվել Շոտլանդիայի արևմուտքում, բայց արդեն 19-րդ դարի կեսերից այն սկսեց նահանջել։ Դանլոպ պանիրը մրցում էր այլ պանիրների հետ, որոնք ավելի արագ էին հասունանում, ինչպես Չեդերը (անգլ.՝ Cheddar), և ավելի էժան էին, ինչպես Լանկաշիր պանիրը (անգլ.՝ Lancashire cheese): 1940 թվականին կոմսությունում արդյունաբերական մակարդակով պանրի արտադրությունը դադարեց և միայն վերսկսվեց 1989 թվականին։ 2007 թվականից սկսած Դանլոպ պանիրը պատրաստվում է ֆերմայի հարևանությամբ, որտեղ այն առաջին անգամ պատրաստվել է 17-րդ դարում։ 2015 թվականին Դանլոպ պանիրը ստացել է Եվրոպայում պահպանվող աշխարհագրական նշումով սննդի կարգավիճակ[1]։

Նկարագրություն խմբագրել

Պանիրը ունի քաղցր համ և ընկույզի համեղ բույր։ Այն ունի յուղոտ հյուսվածք։ Պատրաստման գործընթացում օգտագործվում է մագնեզիումի սուլֆատով հագեցած հատուկ աղ։ Պանրի համը ձևավորվում է վեց ամիս անց, այն գրեթե բացակայում է «երիտասարդ» պանրի մեջ։ Դանլոպ պանիրը շատ առումներով նման է Չեդեր պանրին, բայց ունի ավելի մեղմ ու փափուկ հյուսվածք։ Այն կարելի է մատուցել որպես անկախ ուտեստ, ինչպես նաև օգտագործվել որպես այլ ճաշատեսակների բաղադրիչ։ Պանրի կեղևը դեղնավուն է։ Հասունանում է 6-ից մինչև 12 ամիս։ Վեց ամիս անց պանրի հյուսվածքը դառնում է փափուկ, իսկ մեկ տարի անց՝ կարծրանում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Շոտլանդական սագա պանրի մասին
  2. Աշխարհի ժողովուրդների խոհանոցներ։ Շոտլանդական խոհանոց
  3. «Dunlop(Դանլոպ)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել