Դանիլա Գանիչ
Դանիլա Գանիչ (ռուս.՝ Дани́ла Ви́кторович Га́нич, հունիսի 12, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի սեպտեմբերի 3)[1]։
Դանիլա Գանիչ | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 12, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրել1997 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է բենգալերենին և անգլերենին։
1997 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1997-1999-ական թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների դեպարտամենտի ատտաշե։
- 1999-2004 թվականներին Պակիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
- 2004- 2006-ական թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 2006 թվականից Պակիստանում հանդիսանում է Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար։
- Մինչև 2019 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2019 թվականի ապրիլի 11-ից Պակիստանում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի սեպտեմբերի 3)[1]։