Դանիել Մագայ
Դանիել Մագայ (հունգ.՝ Dániel Magay, ապրիլի 6, 1932, Սեգեդ, Հունգարիա), սուսերամարտի օլիմպիական և աշխարհի ոսկե մեդալակիր։
Դանիել Մագայ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ և քիմիկոս |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 6, 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեգեդ, Հունգարիա |
Կենսագրություն Խմբագրել
Դանիել Մագայը ծնվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սուսերամարտ է պարապել իտալացի սուսերամարտի վարպետ Էդուարդո Արմենտանոյի մոտ, ով Հունգարիա էր եկել այլ երկրների սուսերամարտի վարպետների ծրագրեր ուսանելու համար։ Սուսերամարտի հիմունքները սովորելուց հետո Մագայն այնուհետև սովորել է անվանի սուսերամարտիկ Ֆերենց Մարկիի մոտ։
Մաեստրո Մարկիից ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ Մագայը բարձր դիրք է զբաղեցրել տեղական սուսերամարտի առաջնություններում։ 1953-1956 թվականներին նա շարունակաբար ընտրվել է Հունգարիայի սուսերամարտի ազգային հավաքականի անդամ։ 1953 թվականին Բրյուսելում աշխարհի առաջնության սուսերամարտի միջազգային մրցույթում նա ներկայացել է որպես համաշխարհային կարգի սուսերամարտիկ։ 1954 թվականին աշխարհի առաջնության սուսերամարտի թիմում արժանացել է ոսկե մեդալի։ 1955 թվականին իր բարձր հմտությունների շնորհիվ խոշոր մրցաշարում նա հաղթել է Հունգարիայի սուսերամարտի լավագույն չեմպիոն Ռուդոլֆ Կարապատին 5:0 հաշվով։
1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղեր Խմբագրել
Որպես Հունգարիայի սուսերամարտի ազգային օլիմպիական թիմի անդամ՝ Մագայը Մելբուրնի 1956 թվականի օլիմպիական խաղերի սուսերամարտի թիմային մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի[1][2]։
Ռուսաստանի կոմունիստական վերահսկման և Հունգարիա ներխուժման պատճառով շատ օլիմպիական չեմպիոններ չվերադարձան Հունգարիա։ Մագայը իր սուսերամարտի մարզիչ, նախկին օլիմպիական չեմպիոն Դյորդ Պիլլերի հետ գաղթեց ԱՄՆ։
Սուսերամարտի տարիներ ԱՄՆ-ում Խմբագրել
1957 թվականին մաեստրո Պիլերը, Մագայը և այլ հունգարացի սուսերամարտիկներ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրել են սուսերամարտի դասավանդման և ուսուցման արվեստի Պանոնիա ատլետիկ ակումբը։
Պանոնիա ատլետիկ ակումբի սուսերամարտի թիմը Մագայի գլխավորությամբ 1957 և 1959 թվականներին Խաղաղօվկիանոսյան հատվածի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը։ 1957, 1958 և 1961 թվականներին Մագայը ԱՄՆ սուսերամարտի անհատական մրցաշարում արժանացել է ոսկե մեդալի։
Գրականություն Խմբագրել
- Cohen, Richard (2002). "By the Sword: A History of Gladiators, Musketeers, Samurai, Swashbucklers, and Olympic Champions." New York: The Modern Library. ISBN 0-330-48229-7.
- University of California (1958). "Blue and Gold Yearbook for 1958." Berkeley: University of California Press.
- University of California (1959). "Blue and Gold Yearbook for 1959." Berkeley: University of California Press.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Olympics Statistics: Dániel Magay»։ databaseolympics.com։ Վերցված է 2010-10-17
- ↑ «Dániel Magay Olympic Results»։ sports-reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2010-10-17