Դանիել Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դանիել Սիմոնի Գևորգյան (Անդրիասյան, հոկտեմբերի 2, 1911, Ույծ, Հայաստան - ենթդ․ 1990-ականներ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Դանիել Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1911 |
Ծննդավայր | Ույծ, Հայաստան |
Վախճանվել է | ենթդ․ 1990-ականներ |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1934) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կոմունիստ |
Կենսագրություն
խմբագրել1925 թվականին ընտանիքով տեղափախվել է Բաքու։ Սկզբում սովորել է Բաքվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում, ապա 1934 թվականին ավարտել Բաքվի մանկավարժական տեխնիկումը, 1953 թվականին՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա)։ 1934 թվականին աշխատել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա գյուղի միջնակարգ դպրոցում որպես լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935-1939 թվականներին եղել է Բաքվում լույս տեսնող «Սովետական գրող» հայերեն գրական-գեղարվեստական ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Այնուհետև ուսուցչություն է արել Նուխի քաղաքում և Գյոբուլաղ գյուղում։ 1944 թվականից աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1950 թվականից աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր[1]։
Երկեր
խմբագրել- Սրտի բերքը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1934, 70 էջ։
- Հաղթանակ (պոեմներ, բանաստեղծություններ, ռուբայներ), Բաքու, Ազերնեշր, 1940, 163 էջ։
- Վտակ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1946, 80 էջ։
- Կոմունիզմի ճանապարհին (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1953, 120 էջ։
- Աղբյուր (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 108 էջ։
- Մտերմություն (վիպերգ), Բաքու, Ազերնեշր, 1956, 96 էջ։
- Բաբախումներ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1960, 148 էջ։
- Լուսաբացը սրտերի մեջ (բանաստեղծությունՆեր), Բաքու, Ազերնեշր, 1965, 140 էջ։
- Թե ծարավ չես-անցիր գնա... (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 132 էջ։
- Իմ կյանքի ճամփան (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 96 էջ։
- Խաղաղ առավոտ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977։
- Ճամփորդն ու ճամփան (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, «Յազըչը», 1981, 136 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 116.