Արմեն Դանիելյան (պետական գործիչ)

հայ քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Դանիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Սերյոժայի Դանիելյան (ապրիլի 12, 1975(1975-04-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։

Արմեն Դանիելյան
Ծնվել էապրիլի 12, 1975(1975-04-12)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել
  • 1998 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 2001 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։
  • 1998-1999 թթ. վերապատրաստվել է Հունգարիայի սահմանադրական և օրենսդրական քաղաքականության ինստիտուտում՝ «Կոմերցիոն արբիտրաժ» և «Համեմատական վարչական իրավունք» ծրագրերով։

Մանկավարժական գործունեությունը

խմբագրել

Քաղաքական գործունեությունը

խմբագրել
  • 1999, 2002 և 2005 թթ. ընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ավագանու անդամ։
  • 2002 և 2005 թթ. ընտրվել է համայնքի ավագանու խորհրդի նախագահ։
  • 2000 թվականից «Երևանի ավագանիներ», ապա «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։
  • 2003 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիա-իրավական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ Ազգային ժողովի նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։
  • 2006 թ. հունվարի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից մինչև 2008 թ. մայիսի 7-ը։
  • «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի և նախագահության անդամ։
  • ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման և մոնիտորինգի հանձնաժողովի անդամ։
  • Անկուսակցական է։

Դատախազության համակարգում

խմբագրել
  • 2007 թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ։
  • 2008 թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[2]։
  • 2013 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[3]։

Պարգևներ, կոչումներ և դասային աստիճան

խմբագրել
  • Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2008)[4]։
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
  • 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։
  • «Ավագանի +» թերթի խմբագրական խորհրդի անդամ։
  • 2005 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված «Պառլամենտարիզմը Հայաստանում» թեմայով ուսանողական գիտական մրցույթին աջակցելու համար Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։

Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009), ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազների կողմից շնորհակալագրերով, ՌԴ գլխավոր դատախազի կողմից հուշամեդալով, ԻԻ և ՉԺՀ գլխավոր դատախազների կողմից հուշանվերներով և այլ պարգևներով։

Հեղինակել է է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներ և երկու մենագրություն։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել