Դայակը (անգլ.՝ The Babysitter), 2017 թվականին թողարկված ամերիկյան պատանեկան սև հումոր ժանրի սլեշեր, որի ռեժիսորը Մակգին է, իսկ սցենարիստը՝ Բրիանա Դաֆիլդան։ Գլխավոր դերակատարներն են Սամարա Ուիվինգը, Ջուդա Լյուիսը, Հանա Մեյ Լին, Ռոբբի Ամելը և Բելա Թորնը։ Ֆիլմը պատմում է միայնակ 12 տարեկան տղայի մասին (Լյուիս), որը պարզում է, որ իր դայակը (Ուիվինգ) սատանայական պաշտամունքի հետևորդ է և ցանկանում է սպանել իրեն։ Նեթֆլիքս հարթակում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 13-ին և ստացել հիմնականում դրական արձագանքներ քննադատների կողմից։ Ֆիլմի շարունակությունը՝ «Դայակը։ Անիծվածների թագուհին» թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին։

Դայակը
անգլ.՝ The Babysitter
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն և սլեշեր
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄակջի[1]
ՊրոդյուսերՄակջի
Սցենարի հեղինակBrian Duffield?
ԴերակատարներՍամարա Ուիվինգ, Հուդա Լյուիս, Հանա Մեյ Լի, Ռոբբի Ամելլ, Բելա Թորն, Քինգ Բեչ, Էմիլի Էլին Լինդ, Լեսլի Բիբ և Քեն Մարինո
ՕպերատորՇեյն Հարլբաթ
ԵրաժշտությունPhotek?
Պատմվածքի վայրԱՄՆ
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն85 րոպե
ՀաջորդԴայակը: Անիծվածների թագուհին

Սյուժե խմբագրել

Դեռահաս աշակերտ Քոուլը բռնության է ենթարկվում իր հարևան Ջերեմիի կողմից, բայց նրա դայակ Բին, որը նրա երկու ընկերներից մեկն է պաշտպանում է նրան և վախեցնում Ջերեմիին։ Հաջորդ օրը, երբ Քոուլի ծնողները մեկնում են գիշերը հյուրանոցում անցկացնելու՝ Բին և Քոուլը միասին զվարճալի ժամանակ են անցկացնում մինչ նրա քնելու ժամանակը։ Բին առաջարկում է մի քիչ լիկյոր խմել, բայց երբ Բին չի նայում՝ նա թափում է լիկյորը։

Նրա հարևանուհի և մյուս ընկերուհի Մելանին խոսելու ժամանակ ասում է Քոուլին գնալ տեսնել, թե ինչ է անում Բին իր քնելուց հետո։ Նա տեսնում է, որ Բին և նրա ավագ դպրոցի մի քանի ընկերներ (Մաքս, Ջոն, Էլիսոն, Սոնիա և Սեմյուել) խաղում են «ռիսկ կամ ճշմարտություն» խաղը՝ շիշ պտտելու միջոցով։ Սակայն հետո, երբ Բին գրազով համբուրում է Սեմյուելին՝ մեջքի հետևից հանում է երկու դաշույն և խրում նրա գանգի մեջ։ Մյուսները որպես դիվային պաշտամունքի անդամներ հավաքում են Սեմյուելի արյունը։ Քոուլը շտապում է իր սենյակ, որտեղից զանգահարում է 911, հագնում կոշիկները և գտնում իր գրպանի դանակը։ Երբ Բին և պաշտամունքի անդամները արյուն վերցնելու համար մտնում են նրա սենյակ՝ նա ձևացնում է, թե քնած է։ Նրանց հեռանալուց հետո՝ նա փորձում է փախչել պատուհանից, բայց Բին գաղտնի թաքնվում է նրա սենյակում և սպասում, որ Քոուլը կորցնի գիտակցությունը հոգնածությունից և արյան կորստից։

Բին և նրա պաշտամունքը հարցաքննում են Քոուլին՝ միևնույն ժամանակ ստելով նրա հարցերի պատասխանների վերաբերյալ ասելով, որ իր արյունը պետք է եղել գիտական պրոյեկտի համար։ Երբ երկու ոստիկանները ժամանում են, Մաքսը կրակխառնիչով սպանում է նրանցից մեկին, բայց մյուս ոստիկանը պատահաբար կրակում է Էլիսոնի կրծքին, իսկ հետո Բին կտրում է ոստիկանի կոկորդը։ Քոուլը ստիպված է պաշտամունքի անդամներին հայտնել ոստիկանության կոդը՝ մյուս ոստիկաններին հետ կանչելու համար։ Երբ Էլիսոնը լաց է լինում, որ իրեն գնդակահարել են՝ Քոուլը վազում է աստիճաններով վերնահարկ։ Ջոնը հետապնդում է նրան, բայց նա սայթաքում է և ճաղավանդակի վրայով ընկնում ներքևում դրված գավաթի վրա, որը խրվում է նրա պարանոցի մեջ։

Քոուլը դուրս է գալիս իր ննջասենյակի պատուհանից և թաքնվում իր տան տակ գտնվող նկուղում։ Սակայն Սոնյան գտնում է նրան և հայտնվում Քոուլի պատրաստած ծուղակում, այնուհետև միջատների դեմ լաքի և հրավառության սարքի օգնությամբ ողջ-ողջ այրում է Սոնյային։ Մաքսը գտնում է Քոուլին և շնորհակալություն հայտնում հնարամտության համար։ Այնուհետև Մաքսը լսում է, թե ինչպես է Քոուլի թշնամին ձվեր նետում տան վրա։ Մաքսը համոզում է Քոուլին սկսել պաշտպանվել, ինչը հանգեցնում է նրան, որ իր նրա թշնամին հարվածում է Քոուլի դեմքին։ Այնուհետև Մաքսը Քոուլին հետևից վազելով վերջինիս քշում է ծառի վրա գտնվող տնակ։ Մաքսը այնտեղից ընկնում է և մահանում՝ կախվելով ճոճանակի պարաններից։ Քոուլը փախչում է Մելանիի տուն, բայց Բին հետևում է նրան։ Թաքնվելով սենյակում՝ Քոուլը ներողություն է խնդրում Մելանիից՝ իրեն այս դեպքի մեջ ներքաշելու համար և վստահեցնում, որ պատրաստվում է հոգ տանել ամեն ինչի մասին։ Նա խնդրում է Մելանիին զանգահարել ոստիկանություն, այնուհետև նա համբուրում է Քոուլին՝ նախքան նրա հեռանալը։

Քոուլը վերադառնում է իր տուն և հայտնաբերում, որ գիշերվա իրադարձությունների հետքերը մաքրվել են։ Նաև պարզում է, որ Էլիսոնը ձևացնում է, թե մեռած է, մինչ նա ուզում է Քոուլին դանակահարել խոհանոցային դանակով, Բին սպանում է նրան ոստիկանի հրաձիգից։ Բին բացատրում է Քոուլին, որ մի ժամանակ ինքն էլ է եղեն նրա նման անվստահ, մինչ Սատանայի հետ գործարք կնքելը՝ ինչից հետո նա ստացել է այն, ինչ ցանկացել է՝ զոհաբերելով անմեղ մարդկանց և նրանց արյունը թափելով հին գրքի վրա՝ կարդալով դրա վրա գրված կախարդական խոսքերը։ Այդ ժամանակից ի վեր նա քաղաքից քաղաք է ճանապարհորդում՝ որսալով Քոուլի նման երիտասարդ տղաների։ Չնայած այն բանին, որ Բին առաջարկում է նրան միանալ իր պաշտամունքին՝ Քոուլը հրաժարվում է և այրում է սատանայական գիրքը։ Մինչ Բին շեղվում է այրվող գիրքը մարելու վրա՝ նա շտապում է դեպի Մելանիի տունը, որպեսզի վերցնի նրա հոր մեքենան և այն վարի իր տան ուղղությամբ։ Այն բանից հետո, երբ մեքենան բախվում է Բիին, նրանք վերջին անգամ հուզիչ հրաժեշտ են տալիս իրար, հետո Քոուլը դուրս է գալիս տան բեկորների տակից և թողնում է, որ նա մահանա։ Երբ ոստիկանությունը և շտապօգնության անձնակազմը ժամանում են, Քոուլը ծնողներին ասում է, որ այլևս դայակի կարիք չունի։

Ավելի ուշ Բին հարձակվում է Քոուլի տան միջով անցնող հրշեջի վրա։

Դերասանական կազմ խմբագրել

  • Սամարա Ուիվինգ՝ Բի, Քոուլի գրավիչ դայակը և գաղտնի սատանական պաշտամունքի առաջնորդը[2]
  • Ջուդա Լյուիս՝ Քոուլ, դեռահաս տղա, որի ծնողները դայակ են վարձում, երբ ինչ-որ տեղ են գնում։ Նա ունի ինքնասվտահության պակաս և հաճախ հալածանքի է ենթարկվում, բայց սովորում է հակահարված տալ, երբ պաշտամունքը փորձում է սպանել նրան[3]
  • Հանա Մեյ Լի՝ Սոնյա, Բիի գոթ ընկերուհին և նրա պաշտամունքի անդամ[4]
  • Ռոբբի Ամել՝ Մաքս, Բիի մարզիկ ընկերը և նրա պաշտամունքի անդամ[5]
  • Բելլա Թորն՝ Էլիսոն, Բիի չերլիդեր ընկերուհին և նրա պաշտամունքի անդամ[6]
  • Էնդրյու Բաչերոլ՝ Ջոն, Բիի սարկաստիկ ընկերը և նրա պաշտամունքի անդամ[7]
  • Էմիլի Այլին Լինդ՝ Մելանի, Քոուլի հարևանուհին և ընկերուհին, որը թաքուն սիրահարված է նրան և հորդորում է Քոուլին լրտեսել Բիին[8]
  • Լեսլի Բիբ՝ Քոուլի մայրը
  • Քեն Մարինո՝ Քքուլի հայրը
  • Դագ Հեյլի՝ Սեմյուել, Բիի և նրա պաշտամունքի դժբախտ զոհը
  • Մայլս Ջեյ Հարվի՝ Ջերեմի, Քոուլի հարևան թշնամին
  • Քրիս Ուայլդ՝ Խուան, Մելանիի նյարդայնացնող հայրը
  • Կառլ Մաքդաուել՝ «մեծ» Կառլ Դևիս, դպրոցական բուժեղբայր

Արտադրություն խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 24-ին հայտարարվել է, որ Բրայան Դաֆիլդի «Դայակը» սարսափ կատակերգության սցենարը գնել է ՄաքՋիի «Wonderland Sound and Vision» ընկերությունը, իսկ ֆիլմի պրոդյուսերներ են ՄաքՋին և Մերի Վիոլան։ Նախագիծը ներկայացրել է գործադիր պրոդյուսեր Սթիվեն Բելլոն[9]։ 2014 թվականի դեկտեմբերին սցենարը հայտնվել է «2014 թվականի Հոլիվուդի չարտադրված լավագույն սցենարների սև ցուցակում»[10]։ Ջո Լինչը և Ջեյսոն Էյզեները բանակցություններ են վարել ֆիլմի ռեժիսորի պաշտոնի համար[11]։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին New Line Cinema-ն ՄաքՋիին նշանակել է ֆիլմի ռեժիսոր, իսկ «Wonderland»-ը համաֆինանսավորել է ֆիլմը «Boies/Schiller Film Group»-ի հետ միասին[7][12]։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում[7][13]։

Թողարկում խմբագրել

2016 թվականի դեկտեմբերին Նեթֆլիքսը New Line Cinema-ից գնել է ֆիլմի տարածման իրավունքը[14]։ Հարթակում թողարկումը կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 13-ին[15]։

Արձագանքներ խմբագրել

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի թարմության վարկանիշը կազմել է 71%, որը հիմնվել է 28 գրախոսությունների վրա, միջին գնահատականը կազմել է 6,6/10։ «Հաճելի, սակայն ոչ առանձնապես օրիգինալ «Դայակը» առավելագույնս օգտագործում է ծանոթ ժանրային բաղադրիչներ՝ եռանդուն ռեժիսուրայով և մարդասպան դերասանական կազմով»[16]։

«Cinema Crazed»-ից Ֆելիքս Վասկես կրտսերն այն անվանել է՝ «Հիանալի սարսափ կատակերգություն, իսկապես հուզիչ պատմություն՝ դույլերով արյան և թաքնված սատանիզմի տակ մեծանալու մասին[17]։ «Dread Central»-ից Մեթ Դոնաթոն նրան 5-ից 4 միավոր է տվել և գրել է՝ «ՄաքՋիի զվարճալի և սարսափելի օկուլտային կատակերգությունը յոթանասուն միլիարդ անգամ ապացուցում է Սամարա Ուիվինգի արժեքը՝ մեկ գիշերվա ընթացքում նրան վերածելով նոր «it» ժանրի աղջկա»[18]։

«IGN»-ից Ուիլյամ Բիբիանին ֆիլմին տվել է 10-ից 4,8 միավոր՝ ասելով, որ Նեթֆլիքսի «Դայակը» ֆիլմը իրականում չի համարվում ոչ որպես սարսափ ֆիլմ, ոչ էլ կատակերգություն»[19]:Consequence of Sound-ից Բլեյք Գոբլը քննադատել է ֆիլմը ասելով՝ «Մաքջիի հիպերհղումային սլեշեր կատակերգությունը ձախողվել է որպես սարսափ ֆիլմ և մետա-մեկնաբանություն»։ Ավելին, նա ֆիլմն անվանել է «զզվելի» և առաջարկել տարբեր վիրավորանքներ՝ ֆիլմը նկարագրելու համար, եզրափակելով իր խոսքերը հետևյալ կերպ՝ «Չի կարելի բավական ընդգծված ասել՝ հեռու մնացեք «Դայակից»»[20]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը գրել է Դուգլաս Փայփսը, որը գրել է բազմաթիվ այլ սարսափ ֆիլմերի սաունդթրեքներ։ Գլխավոր երգը՝ «The Babysitter»-ը, կատարել է ամերիկացի երգչուհի և երգահան Բեթի Ռայթը։

Սիքվել խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 26-ին Նեթֆլիքսը հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել ֆիլմի շարունակությունը, որտեղ ՄաքՋին կվերադառնա որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ Հայտարարությունից անմիջապես հետո հաղորդվել է, որ ՄաքՋին, Դեն Լագանան, Բրեդ Մորիսը և Ջիմի Ուորդենը կգրեն սիքվելի սցենարը։ Վերադարձել են նաև դերասանական կազմի սկզբնական անդամներ Լյուիսը, Ուիվինգը, Թորնը, Ամելը, Լին, Բաչելորը, Լինդը, Մարինոն և Բիբը[21]։ Ֆիլմը Նեթֆլիքսում թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt4225622/
  2. Kroll, Justin (2015 թ․ հոկտեմբերի 8). «Samara Weaving Lands Lead in McG's Babysitter (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Kit, Borys; Ford, Rebecca (2015 թ․ հոկտեմբերի 8). «'Demolition' Breakout to Star in New Line's The Babysitter (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. A. Lincoln, Ross (2015 թ․ հոկտեմբերի 22). «Hana Mae Lee Joins The Babysitter; Nicholas Gonzalez Is 'Praying For Rain'». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Ford, Rebecca (2015 թ․ հոկտեմբերի 19). «'The Flash's' Robbie Amell Joins New Line's The Babysitter (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. McNary, Dave (2015 թ․ հոկտեմբերի 22). «Bella Thorne Joins Horror-Comedy The Babysitter (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 McNary, Dave (2015 թ․ հոկտեմբերի 22). «Andrew Bachelor Joins Horror-Comedy The Babysitter». variety.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Kroll, Justin (2015 թ․ հոկտեմբերի 29). «Emily Alyn Lind Joins Cast of McG's The Babysitter». variety.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Fleming, Mike Jr. (2014 թ․ նոյեմբերի 24). «Wonderland Buys Insurgent Scribe Brian Duffield's The Babysitter Spec In Auction». deadline.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. McNary, Dave (2015 թ․ դեկտեմբերի 15). «The Black List Announces 2014 Screenplays». variety.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. Adam Green; Joe Lynch (2020 թ․ նոյեմբերի 9). «The Movie Crypt Episode 388: Brian Duffield». MovieCrypt. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Kit, Borys (2015 թ․ սեպտեմբերի 10). «McG to Direct Horror Comedy The Babysitter». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «On the Set for 10/30/15: Keanu Reeves Starts on John Wick Sequel, Seth Rogen and Zac Efron Wrap Up Neighbors 2». ssninsider.com. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. Kroll, Justin (2016 թ․ դեկտեմբերի 12). «McG's The Babysitter Moves to Netflix From New Line». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Coogen, Devan (2017 թ․ հոկտեմբերի 3). «Netflix horror-comedy The Babysitter gets the week's most bonkers, NSFW trailer». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «The Babysitter (2017)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  17. Felix Vasquez Jr. (2017). «The Babysitter (2017)». Cinema Crazed.
  18. Matt Donato (2017 թ․ հոկտեմբերի 13). «The Babysitter Review: This Is One Nasty Ride!». Dread Central.
  19. «The Babysitter Review». IGN. 2017.
  20. «Film Review: The Babysitter». Consequence of Sound. 2017 թ․ հոկտեմբերի 15.
  21. Kit, Borys (2019 թ․ սեպտեմբերի 25). «Judah Lewis Returning for Sequel to Netflix Horror Flick 'The Babysitter' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. Squires, John (2020 թ․ օգոստոսի 12). «Sequel 'The Babysitter: Killer Queen' Coming to Netflix in September!». Bloody Disgusting. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.