Դամիան Շիմանսկի

ֆուտբոլիստ

Դամիան Շիմանսկի (լեհ.՝ Damian Szymański, հունիսի 16, 1995(1995-06-16)[1], Kraśnik, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, ԱԵԿ ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Դամիան Շիմանսկի
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1995(1995-06-16)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Kraśnik, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[2]
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2016 Լեհաստան Բելխատուվ 48 (2)
2016—2017 Լեհաստան Յագելոնիա 16 (1)
2017—2018 Լեհաստան Վիսլա (Պլոցկ) 49 (6)
2019—2020 Ռուսաստան Ախմատ 13 (0)
2020  Հունաստան ԱԵԿ 16 (1)
2020— Հունաստան ԱԵԿ 109 (9)
Ազգային հավաքական
2014 Լեհաստան Լեհաստան (մինչև 20) 2 (0)
2018—ներկա Լեհաստան Լեհաստան 18 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25.06.2024

Կենսագրություն

խմբագրել

Շիմանսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է լեհական «Բելխատուվ» ակումբում 2013 թվականին: Նա այդ ակումբում հանդես է եկել մինչև 2016 թվականը։ 2016/17 մրցաշրջանն անցկացրել է Բիալիստոկի «Յագելոնիա» ակումբում։ 2017/18 մրցաշրջանում տեղափոխվել է Պլոցկի «Վիսլա»։ Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում։

2019 թվականի հունվարին հայտարարվել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին Գրոզնիի «Ախմատ», որի հետ Շիմանսկին 4,5 տարվա պայմանագիր է կնքել: Տրանսֆերի գումարը կազմել է 1,5 միլիոն եվրո[3]։ Ակումբում խաղացողը հանդես է եկել 8 համարի ներքո[4]։ 2019 թվականի մարտի 2-ին Շիմանսկին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Ախմատի» կազմում Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա խաղում[5]։ «Ախմատում» խաղացել է ձախ պաշտպանի դիրքում, թեև նրա հիմնական դիրքը կենտրոնական կիսապաշտպանն է։

Ձեռքբերումներ

խմբագրել

ԱԵԿ (Աթենք)

  • Հունաստանի չեմպիոն - 2022/23

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Президент «Ахмата»: «Подписали с Шиманьски контракт на 4,5 года»». sports.ru. 2019-01-15. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2019-03-03-ին.
  4. «Дамиан Шиманьски выбрал игровой номер». Информационное агентство «Грозный-информ». 2019-01-16. Արխիվացված օրիգինալից 2020-10-27-ին. Վերցված է 2019-03-03-ին.
  5. «Рубин — Ахмат». premierliga.ru. 2019-03-02. Արխիվացված օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2019-03-03-ին.