Դաղստանյան մողես (լատին․՝ Darevskia daghestanica), մողեսակերպերի կարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։ Իր անվանումը ստացել է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի երկրամասում ունեցած չափազանց մեծ տարածվածության պատճառով։

Դաղստանյան մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Darevskia daghestanica
(Darevsky, 1967)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածվածություն և կենսակերպ խմբագրել

Մեծ քանակությամբ տարածված է Դաղստանում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Ապրում է ժայռոտ վայրերում՝ չափավոր խոնավ կենսապայմաններում։ Առավել հաճախ հանդիպում է նաև ցածրադիր քարքարոտ վայրերում։ Ակտիվ կենսակերպ է վարում ցերեկային ժամերին։ Նկատվում է ծովի մակարդակից մինչև 3300 մետր բարձրություններում։

Ձմեռումը սկսում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին և ավարտվում է գարնան կեսերին՝ ապրիլին։ Սնվում է ցամաքի մանր անողնաշարավորներով և միջատներով՝ երկթևանիներով, թիթեռներով, բզեզներով, սարդերով և այլն։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 8 սմ։ Գլուխը տափակ է, իսկ մարմինն ունի դեղնականաչավուն և գորշ գունավորում։ Մողեսի մեջքի երկայնքով տարածվում են մանր և ոչ այնքան լավ տեսանելի բծեր։ Մարմնի կողքային շերտերում նկատվում են մուգ երիզներ։

Մողեսի փորի տակը լինում է հիմնականում երեք տարբեր գույների՝ դարչնագույն, վարդագույն կամ ոչ այնքան հաճախ սպիտակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 208 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղստանյան մողես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղստանյան մողես» հոդվածին։