Դաղստանի պետական բժշկական համալսարան

Դաղստանի պետական բժշկական համալսարան (ռուս.՝ Дагестанский государственный медицинский университет, Դաղստանի պետական բժշկական ակադեմիա), բժշկության, դեղագործության բնագավառներում մասնագետներ պատրաստող ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը Դաղստանում։

Դաղստանի պետական բժշկական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1932
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄախաչկալա
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքdgma.ru
Դաղստանի պետական բժշկական համալսարան (Ռուսաստան)##
Դաղստանի պետական բժշկական համալսարան (Ռուսաստան)
Դաղստանի պետական բժշկական համալսարան, Ռուսաստան

Տվյալներ խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1932 թվականին[1]։ Ունի շուրջ 5000 ուսանող, 500 հոգուց բաղկացած պրոֆեսորադասախոսական կազմ, որից 105-ը գիտության դոկտորներ են, 341-ը՝ գիտությունների թեկնածուներ[2][3]։ Համալսարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշանով»։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Թերապևտիկ
  • Մանկական
  • Ատամնաբուժական
  • Բժշկա-կանխարգելիչ
  • Դեղագործական

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Ուվայս Մահմուդով (1938-2012), Ակադեմիկոս Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի նյարդավիրաբույժ, համալսարանն ավարտել է 1959 թվականին
  • Ալի Ալիև (1938-1995), ազատ ոճի ըմբշամարտի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
  • Նաբի Կուրաև (1924-1983) Դաղստանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության առողջապահության նախարար, համալսարանն ավարտել է 1949 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дагестанский государственный медицинский университет Министерства здравоохранения Российской Федерации (ДГМА)». moeobrazovanie.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  2. Дагестанский государственный медицинский университет. Контингент преподавателей
  3. «ДГМУ, Дагестанский государственный медицинский университет — Учёба.ру». mahachkala.ucheba.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել