«Դաժան աղջիկները 2» (անգլ.՝ Mean Girls 2), ռեժիսոր Մելանի Մայրոնի նկարահանած ամերիկյան դրամատիկական կատակերգություն[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 23-ին[2]։ Ֆիլմը համարվում է 2004 թվականին լույս տեսած «Դաժան աղջիկները» ֆիլմի շարունակությունը։

Դաժան աղջիկները 2
անգլ.՝ Mean Girls 2
Երկիր ԱՄՆ
Ժանրհեռուստակատակերգություն
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄելանի Մայրոն
ՊրոդյուսերՋորջ Էնջել
ԴերակատարներՔլեր Հոլթ, Ջենիֆեր Սթոուն, Լինդեն Էշբի, Մայարա Ուոլշ, Մեգան Մարտին, Նիքոլ Անդերսոն, Ռոդա Գրիֆիս և Թիմ Մեդոուզ
ՕպերատորԼևի Այզեքս
ԵրաժշտությունTranscenders
ՄոնտաժՄայքլ Ջաբլոու
Նկարահանման վայրՋորջիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն93 րոպե
ՆախորդMean Girls

Սյուժե խմբագրել

Սյուժեն պատմում է միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ջոյի մասին, որը համաձայնվում է օգնել Էբիին՝ նրա հարուստ հոր պնդմամբ, ինչի դիմաց Էբիի հայրը վճարելու է նրա երազանքի քոլեջի ծախսերը։ Ջոն և Էբին միավորվում են «Պլաստիքս»-ի՝ Մենդիի, Հոուփի և Չեսթիթիի դեմ։ Պատմությունը վերածվում է իսկական պատերազմի, երբ Էբին վերջիվերջո իմանում է, որ իր ընկերությունը գնված է եղել։

Դերերում խմբագրել

  • Մեգան Մարտին` Ջո Միթչել
  • Ջենիֆեր Սթոուն` Էբի Հանովեր
  • Քլեր Հոլթ` Չեսթիթի Մեյեր
  • Մայարա Ուոլշ` Մենդի Ուեզերլի
  • Դիեգո Բոնետա` Թայլեր Ադամս
  • Նիքոլ Անդերսոն` Հոուփ Փլոթքին
  • Լինդեն Էշբի` Ռոդ Միթչել
  • Պատրիկ Ջոնսոն` Նիք Զիմեր
  • Թիմ Մեդոուզ` Ռոն Դյուվալ
  • Քոլին Դենարդ` Էլիոթ Գոլդ
  • Էմբեր Ուոլես` Վայոլես
  • Ռոդա Գրիֆիս` Իլին Հանովեր

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 2010 թվականի հուլիսին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Սաունդթրեք խմբագրել

  1. «Hot n Cold»` Քեթի Փերրի
  2. «Wake Up Call»` Team JEM
  3. «No Stopping»` Transcenders-ը Ջոզեֆ Դ'Սթարի մասնակցությամբ
  4. «Addicted»` Թոբի Լայթմեն
  5. «Love, Love, Love»` Hope-ը Ջեյսոն Մրազի մասնակցությամբ
  6. «So Big»` Iyaz
  7. «2012 (It Ain’t the End)»` Ջեյ Շոն
  8. «I Know»` Քիմբերլի Քոուլ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Love, Ryan (2010 թ․ հունիսի 11). «'Mean Girls' sequel confirmed». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «'Mean Girls 2' to debut on ABC Family». EW.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել